Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ալիևը շուտ չի հրաժարվի Քոչարյանի «նվերից»

Միջանցքի հարցն օրակարգից հանված է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նշել է, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում բոլոր երկրների սուվերեն իրավունքի անսասանության մասին ՌԴ ԱԳՆ օրերս արած հայտարարությունը որ միայն Ռուսաստանի դիրքորոշման հանրայնացում է, այլ նաև ըստ էության Ադրբեջանի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը «միջանցքային» թեմայի վերաբերյալ այլ դիրքորոշում չի էլ ունեցել:

Խոշոր հաշվով, թեև «միջանցքի» հարցը ըստ վարչապետի հանված է օրակարգից արդեն մեկ տարի, այդուհանդերձ կասկած չկա, որ առնվազն քարոզչական տիրույթում Ադրբեջանը անելու է ամեն ինչ այդ հարցը այսպես ասած տաք պահելու, գեներացնելու համար, ինչն էլ անկասկած իր արձագանքն է ստանալու Հայաստանում: Ու թեև պաշտոնական Երևանը հայտարարել ու հայտարարում է, որ չկա, չի եղել ու չի կարող լինել «միջանցքային» որևէ քննարկում, հայաստանյան ընդդիմադիր շրջանակներ ու հարակից հասարակական-քաղաքական խմբեր և մեդիա-փորձագիտական շրջանակներ պարբերաբար հղում են անելու Ադրբեջանի հայտարարություններին: Ըստ այդմ, առանձին հարց է, թե ինչպես դուրս բերել «միջանցքային տրամաբանությունը» նաև հայաստանյան հասարակական-քաղաքական տիրույթից: Միևնույն ժամանակ, այստեղ թերևս հարկ է դիտարկել խնդրի ևս մի ասպեկտ:

Բանն այն է, որ «միջանցքային տրամաբանությունն» Ադրբեջանը թերևս դիտարկել է ոչ միայն ռազմական հաղթանակի «տաք հետքով» Հայաստանից կորզելու հաշվարկով, այլ թերևս նաև երկարաժամկետ հեռանկարով: Չնայած ծանր պարտությանը, Հայաստանը փաստորեն դիմացավ ու դիմադրեց «տաք հետքով» «միջանցք» ստանալու ալիևյան փորձերին: Սակայն, մեծ հավանականությամբ Բաքուն այժմ միացնելու է այսպես ասած առավել երկարաժամկետ ռեժիմը, փորձելով «միջանցքի» հարցը շաղկապել արցախյան հարցին: Շաղկապել այն հաղորդուղիների ապաշրջափակմանը, Բաքվի մոտ գուցե չստացվեց: Սակայն, ամբողջ խնդիրը թերևս այն է, որ արցախյան հակամարտության բանակցային պատմության ընթացքում «միջանցքային» տրամաբանությունը մոտ երկու տասնամյակ առաջ դիտարկվել է հենց հակամարտության լայն փաթեթում և թերևս մոլորություն է մտածել, որ Բաքուն հեշտությամբ հրաժարվելու է այն նախադեպից, որ «նվիրել» է Հեյդար Ալիևի հետ «տարածքային փոխանակման» այսպես ասած «գաղափար» քննարկած Ռոբերտ Քոչարյանը: Չէ՞ որ հայկական կողմը խոսում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին, համանախագահներն էլ խոսում են համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին: Ալիևը անկասկած փորձելու է այդ «համապարփակ կարգավորման» օրակարգը մերժել որքան հնարավոր է երկար, միաժամանակ սակայն որպես այլ սցենար կամ տարբերակ, դիտարկել դրանում նաև «միջանցքային» պատմությունը ներառելը՝ եթե այդուհանդերձ այլևս սպառվի բանակցության մասին հորդորող համանախագահներին դիմակայելու ռեսուրսը: Հետևաբար, Հայաստանը հասել է գուցե հաջողության, բայց կարճաժամկետ, և պետք է պատրաստ լինի երկարաժամկետ դիմակայության՝ Բաքվի ձեռքից այդ «նվերը» մեկընդմիշտ վերցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում