Պետության գործող ղեկավար Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 74,99 տոկոսի պաշտպանությունը: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Նիկարագուայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Բրենդա Ռոչան:
«Քվեաթերթիկների գրեթե 50 տոկոսի հաշվումից հետո ընտրողների 74,99 տոկոսը ձայնը տվել Է իշխանության «Ազգային ազատագրության սանդինյան ճակատ» կուսակցության գլխավորած դաշինքի օգտին», ասել Է նա:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: