Շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերը պատմել Է, որ սպառնալիքներ Է ստացել իր հասցեին:
Նոյեմբերի 7-ին, Իսպանիայի LaSexta հեռուստաալիքին տված հարցազրույցում 18-ամյա աղջիկը խոստովանել Է, որ մշտապես «իր ծնողների հետ չի բնակվում», որովհետեւ այդպես մարդիկ չգիտեն, թե որտեղ Է ինքն ապրում: Պատասխանելով այն հարցին, թե երբեւԷ ստացվել են արդյոք սպառնալիքներ իր հասցեին, ակտիվիստուհին հավաստիացրել Է. «Այո՛, իհարկե»: Նա նաեւ ճշտել Է, որ առայժմ չի ցանկանում իր կյանքը կապել քաղաքականության հետ:
Թունբերգն ամբողջ աշխարհում հայտնի Է որպես «Դպրոցական դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, շարժում, որը միավորել Է գլաբալ տաքացման հիմնախնդրի նկատմամբ ոչ անտարբեր հազարավոր երիտասարդների: Նա առաջադրվել Է 2019 եւ 2020 թվականների խաղաղության Նոբելյան մրցանակի, ինչպես նաեւ նշվել մի շարք այլ պարգեւներով: Թունբերգին տարվա մարդ Է հայտարարել ամերիկյան Time հանդեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: