Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Հայկական կողմը կարծես թե դիմագրավել է ճնշումներին ու հասել նրան, որ «միջանցքի» գաղափարը հանվի օրակարգից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և անդրադարձել վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերի՝ այդ թվում հայտնի «միջանցքի թեմային»։

Վարչապետը հստակորեն արձանագրել է՝ Թուրքիայից նշում են, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Խոսելով եռակողմ հանդիպման հնարավորության մասին, Փաշինյանն ասել է, որ այս պահին նման պայմանավորվածություն չկա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմը պնդել է, որ պետք է միջանցք տրամադրվի՝ մոտավորապես այն կարգավիճակով, որն ունի Լաչինի  միջանցքը, որը նաև էքստրատերետորիալ կարգավիճակ պետք է ունենա․«Այսինքն՝ պետք է անցնի Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը  չէր վերահսկելու այդ միջանցքը։  Փաստացիորեն Հայաստանի ինքնիշխանությունն այդ միջանցքի վրա չպետք է տարածվեր՝  ադրբեջանական կողմի պնդումը դա էր։ Իմ կարծիքով՝ ռուսական կողմն էլ խրախուսում դա, որպեսզի Հայաստանի վրա հավելյալ ճնշման լծակներ ունենա, բայց հայկական կողմը կարծես թե դիմագրավել է այդ ճնշումներին ու հասել նրան, որ միջանցքի գաղափարը հանվի օրակարգից ու  Հայաստանի տարածքով ճանապարհ անցնի Ադրբեջանից դեպի Նախիջևան»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ դա Հայաստանին  այս փուլում ոչ մի բան տալ չի կարող․ «Նախևառաջ մանրամասները չգիտենք։ Եթե  անցնող ավտոմեքենաները վճարումներ անեն, տուրքեր մուծեն՝ դրանից Հայաստանի բյուջեն կլցվի, եթե ոչ՝ ապա Հայաստանը դրանից ոչինչ չի ստանա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պայմանավորվածություններ կլինեն այդ ճանապարհը բացելուց հետո»։

Խոսելով այն մասին, թե փաստորեն սա նույնն է, ինչ ամրագրված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրում, թե՞ հավելյալ բան է պարտադրվում հայկական կողմին, մեր զրուցակիցն ասաց․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կոմունիկացիաները պետք է բացվեն, տեղի է ունենում ապաշրջափակում։ Բայց թե ինչ պայմաններով, Հայաստանը ինչ է ստանում  դրա դիմաց՝ դեռևս չեմ կարող մեկնաբանել, քանի որ պարզ չէ, թե ինչպիսի պայմաններով են այդ ճանապարհները բացվելու։ Ես ինչքան հասկանում եմ՝ հայկական կողմը Իջևանի տարածքից պետք է ճանապարհ ունենա դեպի Ռուսաստան, որը պետք է Վերին Լարսին այլընտրանք լինի»։

Խոսելով վարչապետի՝ հանդիպման հնարավորության հետ կապված հայտարարության և Պեսկովի մեկնաբանության տարբերության մասին, Արմեն Վարդանյանը նկատեց՝ միգուցե կա բառախաղի հարց․ «Մյուս կողմից էլ՝ քանի որ տեսակոնֆերանսի միջոցով է լինելու, Նիկոլ Փաշինյանը դրա համար է ասում՝ հանդիպում չի լինելու։ Նա նկատի ուներ գուցե տետատետ հանդիպումը։ Մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի Մոսկվա ու այնտեղ ինչ-որ բան ստորագրի։ Հետո ռուսական լրատվամիջոցներով հաղորդվեց, որ տեսակոնֆերանսի ձևաչափով է լինելու։ Միգուցե բառախաղը հենց դրա հետ է կապված՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Մոսկվա չի գնալու ու այնտեղ Ալիևի ու Պուտինի հետ հանդիպում չի ունենալու»։

Վարդանյանը միևնույն ժամանակ գտնում է, որ իրականությանը մոտ են այն տեղեկությունները, որ ինչ-որ բան քննարկվում է․«Ռուսաստանը կարծես թե պաշտոնապես  հայտարարում է, որ տեսակոնֆերանս  լինելու է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում