Կյանքի 75–րդ տարում հոկտեմբերի 15–ին մահացավ ՀՀ պետական, կուսակցական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը, որի մարմինն առ այսօր հողին հանձնված չէ։ «Առաջին լրատվականը» զրուցել է Վանո Սիրադեղյանի մտերիմներից Դավիթ Մաթևոսյանի հետ։ Նա նշել է․ «Վանոն փորձ էր արել Հայաստան գալ, նրան, կարծեմ, ազատության երաշխիքներ չէր տվել նաև այս իշխանությունը»։