Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է: Եվ ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ, իհարկե, կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել: Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը վստահեցրեց, որ այս պահին որևէ պատվաստանյութի պակաս չկա Հայաստանում, դրանք հավասար կերպով արդյունավետ են: