Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Նիկոլ Փաշինյանը բացեց պատկերը և չցրեց անորոշությունը

Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը ակնառու փորձ էր պատասխանել վերջին շաբաթներին հասարակական-քաղաքական «դիսկուրսում» տեղ գտած հարցերին, թեև պետք է արձանագրել և այն, որ պատասխանները իրենց հերթին առաջ են բերել որոշակի նոր հարցադրումներ, ինչպես նաև արձանագրում մեկ այլ բանի՝ որ շատ հարցեր այսօր չունեն որոշակի պատասխան և գտնվում են դիվանագիտական-քաղաքական դիրքային պայքարի փուլում: Մասնավորապես, դա վերաբերում է օրինակ սահմանագծման և սահմանազատման գործընթացին, որին Երևանն արտահայտվում է կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանը նշում է նաև, որ չի կարող տեղի ունենալ գործընթաց մի պարագայում, երբ այդ սահմանին կրակոցներ և միջադեպեր են ըստ էության ամենօրյա ռեժիմով:

Երևանն այդ առնչությամբ շատ ավելի վաղ արել է իր առաջարկը՝ զինուժի հայելային հետքաշում սահմանից, որը կարող է դառնալ սահմանազատման և սահմանագծման նպաստավոր միջավայրի ձևավորման մեկնակետ: Մեծ հավանականությամբ, այդ տրամադրությունը չկա ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ռուսաստանում: Մոսկվայի արձագանքները վկայում են, որ Ռուսաստանը առաջարկում է սկսել գործընթացը ներկայիս սահմանային ստատուս-քվոյի պայմաններում: Դա գործնականում կնշանակի Ադրբեջանի մեկնարկային որոշակի առավելություն, ինչը Երևանի համար անընդունելի է: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փաստացի, որ սահմանագծման և սահմանազատման բովանդակային գործընթացի առումով Երևանի համար մեկնակետ է 1920-ականների քարտեզները, որովհետև հետագայում տեղի են ունեցել սահմանների փոփոխություններ նույնիսկ հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների առանձին շրջանների միջև որոշումների իրավական մակարդակում, որոնք չեն կարող դառնալ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի որոշման հիմք այսօր: Անկասկած է, որ սահմանագծման և սահմանազատման հարցը շարունակում է լինել սկզբունքային հակադիր մոտեցումների առարկա և այստեղ Երևանին սպասվում է թերևս սեփական շահերի պաշտպանության բավականին համառ պայքար, որտեղ անկասկած պետք է դիտարկել միջազգային գործիքակազմի ներգրավման հնարավորությունը, անշուշտ հասկանալով, որ դա պետք է անել չափազանց հավասարակշռված, որպեսզի դա չբերի ռուս-ադրբեջանական «սադրիչ» ալյանսի ձևավորման և սահմանին Հայաստանի համար նոր մարտահրավերների: Հաջորդ հանգամանքը, որ վկայում է դիրքային պայքարի մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հեռանկարն ու մասնավորապես սպասվող ռեգիոնալ այցն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամերիկացի համանախագահին՝ որն օրերս այլ առիթով ժամանել էր ռեգիոն, հարցրել է, թե երբ է լինելու համանախագահների այց: Ըստ Հայաստանի վարչապետի, պատասխաններից թերևս հնարավոր է եզրակացնել, որ խնդիրը Ադրբեջանում է: Չի կարելի բացառել և այն, որ Բաքուն անկարող լինելով մերժել գործընթացի հետագա ծավալումը, փորձում է այդուհանդերձ դնել պայմաններ, որոնք կստեղծեն նախադեպեր: Օրինակ, համանախագահների Արցախ այց ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով:

Մինչդեռ դրանք կարող են լինել նախադեպեր, որոնք կունենան քաղաքական մթնոլորտ փոխելու, միջավայր փոխելու ուժ, հետևաբար այստեղ ևս Երևանին սպասվում է դիվանագիտական և քաղաքական համառ պայքարի գործընթաց: Այդ ամենին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում շեշտադրեց ռուսական խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու Ադրբեջանի գործողությունների հանգամանքը, նշելով, որ խաղաղապահների տեղակայումից ի վեր առանց միջադեպի օրերի քանակը ընդամենը 5-6 է, իսկ հայկական կողմն ունեցել է անցնող տարվա ընթացքում 28 զոհ: Իհարկե այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ պատրանք է կարծել, թե խաղաղապահների առկայությունը հայկական անվտանգության բացարձակ երաշխիք է, ըստ այդմ անվտանգության հարցը կարող է լինել գերազանցապես հայկական ներուժի հարց:

Մյուս կողմից, հասկանալի է, որ տվյալ պարագայում այդ ներուժի վերականգնումը կախված է լայն իմաստով կայունության պահպանումից, իսկ այդտեղ անշուշտ խաղաղապահներն ունեն առանցքային դեր: Հայաստանի վարչապետը ակնարկում է, որ Ադրբեջանը միտված է այդ դերը վարկաբեկելուն, միևնույն ժամանակ սակայն հայկական կողմն էլ չի կարող լինել խաղաղապահների «դեմքը փրկողը», եթե Ռուսաստանն ինքը չդրսևորի բավարար հետևողականություն խաղաղապահ առաքելության հեղինակությունն ապահովելու համար: Երևանը գուցե բավականին խորքային տողատակով ակնարկում է, որ չի դառնա խաղաղապահների հարցում ռուս-ադրբեջանական հնարավոր որևէ գործարքի «հաշիվ փակող», ըստ այդմ ռուսական կողմը չպետք է չարաշահի իր հետ աշխատանքի հարցում Հայաստանի հետևողականությունն ու բարեխղճությունը: Միանգամայն հասկանալի է նաև, որ հայկական կողմի անելիքն այստեղ դեմարշները չեն, սակայն մյուս կողմից նաև իրավիճակն այլընտրանքային գործիքակազմով համալրելու հարցում աշխատանքը ոչ պակաս անհրաժեշտություն է, ինչպես աշխատանքը Ռուսաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում