Thursday, 18 08 2022
Ունենք-չունենք մի ստադիոն ունենք․ Չխանգարենք այսօր «Փյունիկին»
«Փյունիկ»-«Շերիֆ»․ Բուքմեյքերների կարծիքը
Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակից «Շերիֆը»․ Կարևոր փաստեր․․․
Յուրա Մովսիսյանի ճիշտ դիտարկումը․ Սպերցյանի և Զախարյանի տարբերությունը․․․
12:20
Ամոյանը մնաց և նվաճեց ոսկի, իսկ Արոնյանը․․․
Առանց ֆուտբոլ Հայաստա՞ն․ Ովքեր «Հանրապետականը» հասցրին անդունդի եզրին․․․
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը
Մեծ ռևանշի ժամանակը․ Հաղթել Մադրիդի «Ռեալին» հաղթած մրցակցին․․․
«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել․ ՀՖՖ-ի և «Փյունիկ» համատեղ հայտարարությունը
Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Արոնյանին
Այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը․ Գաբրիել Սարգսյան
Ինչպես «Զվարթնոցում» դիմավորեցին շախմատի օլիմպիական փոխչեմպիոններին
Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան էր․ Կարեն Գիլոյան
16:38
Ուղիղ․ Շախմատի Հայաստանի հաղթանակած հավաքականը վերադառնում է տուն
13:45
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն
Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»
«Փյունիկը» պարտվեց Սերբիայի չեմպիոնին և կմրցի «Շերիֆի» հետ
18:23
Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման. Արոնյանը շնորհավորել է նախկին թիմակիցներին
13:20
Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
13:03
Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային
Թասիբի խաղ «Հանրապետականում»․ Ինչ խնդիր պետք է լուծի «Փյունիկը»
09:40
Շախմատային օլիմպիադա․ Հայաստան-Իսպանիա․ Ուղիղ հեռարձակում
18:06
Հայաստանի հավաքականը գեղեցիկ ոճով հաղթեց Ադրբեջանին
13:16
Շախմատի օլիմպիադա․ Ադրբեջան-Հայաստան․ Ուղիղ հեռարձակում
12:10
Որոշման արժեքը․ Օլիմպիական չեմպիոնը հանդես կգա Հայաստանի հավաքականում, թե՞…
10:16
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ
Փառահեղ. Հայաստանի հավաքականը հաղթեց Հնդկաստանին
Իմ ազգանունը Սպերցյանը է․ Ինչպես ծագող աստղը հայտվեց Հայաստանի հավաքականում
19:20
Հայաստանի հավաքականը հաղթեց Իսրայելին
19:00
Հայաստանը գերդրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և պահպանեց առաջատարի դիրքը

Մոուրինյոյի էժանագին և չստացված հնարքը Մխիթարյանի նկատմամբ

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ իտալական «Ռոմայի» խայտառակ ելույթները շարունակվում են։ Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Վենեցիային»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ «Վենեցիայի» կազմում աչքի ընկել Կալդարան Արամուն և Օկերեկեն, հյուրերի կազմում՝ Շոմուրոդովն ու Աբրահամը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում էր, բայց Մոուրինյոն նրան խաղաժամանակ չտվեց։ Մինչ «Վենեցիայի» դեմ հանդիպումը, Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Ռոման» Հռոմում ոչ-ոքի 2։2 էր խաղացել նորվեգական «Գլիմտի» հետ։ Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոն քննադատել էր առջևի գծի մի քանի ֆուտբոլիստների։ «Պաշտպանությունում լուրջ խնդիրներ չունեցանք, իսկ ահա առջևում խաղը չէր ստացվում։ Ձանյոլոն, Աբրահամը և Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին։ Նրանք հաճախ էին սխալվում գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս և որոշումներ ընդունելիս։ Չենք կարողացնում իրացնել գոլային պահերը։ Ինչ վերաբերվում է Էլ-Շաարավիին ապա նա բոլորից շատ է գոլ խփում։

Շոմուրոդովը ակտիվ է, լավ է տեղաշարժվում բայց նրա խաղը դեռևս այն չէ»,- ասել էր Մոուրինյոն։ Հիշեցնենք, որ «Գլիմտի» դեմ մրցավեճի առաջին կեսից հետո Մոուրինյոն փոխարինել էր Հայաստանի ազգային հավաքականի ավագին։ Ինչ հետևություններ կարելի է անել Մոուրինյոյի վերջին քայլերից։ Մոուրինյոն փորձում է քավության նոխազ դարձնել մի քանի ֆուտբոլիստների և թիմի անկումը կապել նրանց հետո։ «Գլիմտի» դեմ խաղից հետո քննադատության արժանացած երեք ֆուտբոլիստներից երկուսը տեղ չէին գտել «Վենեցիայի» հետ մրցավեճի մեկնարկային կազմում։ Խոսքը Ձանյոլոյի և Մխիթարյանի մասին է։ Այնուամենայնիվ, Մուրինյոն խաղի 77-րդ րոպեին Ձանյոլոյին փոխարինման էր դուրս բերել, իսկ Մխիթարյանին ոչ։ Վերջին 7 հանդիպումների կտրվածքով «Ռոման» 4 պարտություն է կրել, երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի և տարել ընդամենը մեկ հաղթանակ։ «Ռոմայի» պես թիմի համար այս ցուցանիշն ուղղակի ամոթալի է։ Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս 6։1 հաշվով զիջել էր նույն «Գլիմտին»։ Գրանցված արդյունքից հետո պորտուգալացի մասնագետը փորձում է էժանագին հնարքներով մեղադրել առանձին ֆուտբոլիստների։ Սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում լինելուց զատ նաև վարկաբեկում է մարզչի հեղինակությունը։ «Վենեցիայի» դեմ Մխիթարյանը չխաղաց, հիմնական կազմում չէր Ձանյոլոն։ Եվ ինչ պակտերի ականատեսը եղանք։ Թափթփված գործողություններ խաղային բոլոր պղակներում, կոպիտ սխալներ պաշտպանությունում, տակտիկական խելամիտ գործողությունների բացակայություն։ Բոլորը համոզվեցին, որ անհաջող ելույթների մեղավորը ամենևին էլ Մխիթարյանը չէ։

Վստահաբար կարող ենք ասել, որ այս վիճակում «Ռոման» չի կարող բարձր արդյունքներ գրանցել ընթացիկ մրցաշրջանում։ Մոուրինյոյի աշխատանքը «Ռոմայում» ակնհայտորեն չի ստացվում։ Բազմիցս ենք նշել, որ «Ռոման» ներկայիս կազմով չի կարող «ձեռնոց» նետել Ա սերիայի ֆավորիտներին։ Վերջին ձախողումները սակայն ցույց են տալիս, որ «Ռոմայի» խնդիրներն ավելի խորքային են։ Շատ է խոսվում, որ ընթացիկ մրցաշրջանում իտալական ամենատիտղոսակիր թիմի «Յուվենտուսի» անհաջողությունների մասին։ 12-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 18 միավորով 8-րդն, է, իսկ «Ռոման» 19 միավորով՝ 6-րդը։ Ի տարբերություն «Ռոմայի», «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 4 խաղում տոնելով նույն հաղթանակը առաջատարն է ենթախմբում և ժամանակից շուտ ձեռք է բերել փլեյ-օֆֆի ուղագիր։ «Յուվենտուսն» ունի անկման օբյեկտիվ պատճառ, որը Կրիշտիանո Ռոնալդուի հեռանալն է։ «Ռոման» կարգով մի քանի անգամ ավելի ցածր մրցաշարում 5 գնդակի տարբերությամբ պարտվում է ֆուտբոլիստների տրանսֆերների ընդհանուր 6 միլիոն արժեք ունեցող թիմին։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։

Նշենք, որ «Վենեցիայի» հետ հանդիպումներից հետո Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երևան և միացել Հայաստանի ազգային հավաքականին։ Վերջինս աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 11-ին հյուրընկալելու է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ երեք օր անց՝ աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում