Tuesday, 05 12 2023
12:15
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում
11:45
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար ՌԴ նախագահին դատելու՞ էինք. ԱԺ նախագահ
Ձեր ձայնը կտա՞ք մեկին, ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց. ընդդիմադիր պատգամավոր
Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ. դուք խորոված էիք անում, մեր գնդակահարությունը բեմադրում
«Հայաքվեն» հանձնաժողովում սպանվեց . պառլամենտարիզմի ոչնչացմանն ուղղված քայլ էր
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գները նվազել են. 04-12-23
Ուղիղ. Փորձագիտական համաժողով` «Խաղաղության խաչմերուկի» թեմայով
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
«Բաստիոններին» կմիանան «Կեսարները». Ֆրանսիան շտապում է զինել Հայաստանին
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
-
12:21
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Ի՞նչ պետք է իմանան ՌԴ քաղաքացիություն չունեցող հայերը. նոր որոշում է ուժի մեջ մտնում
Հրդեհ՝ Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում
Ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին՝ չի ցանկանա կորցնել բարեկամ Իսրայելին
Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը

Աղմկոտ հայտարարություն. Արցախյան հարցում ՌԴ առաջարկը ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

Հայաստանում հանրային մեծ ուշադրության է արժանացել Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը, կապված արցախյան երկրորդ պատերազմի հրադադարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցի հետ, որ հրապարակվել է ռուսական ՏԱՍՍ գորրծակալության միջոցով: Հանրային մեծ հետաքրքրությունն անշուշտ ունի հիմքեր, քանի որ այդ հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ շոշափում է մի շարք հարցեր, որոնք անցնող մեկ տարվա ընթացքում եղել են հայաստանյան ներքին հասարակական-քաղաքական կյանքի ամենաքննարկվող թեմաները: ՌԴ ԱԳՆ-Ը հայտարարում է, որ Մոսկվան չի հավակնում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդական բացառիկ իրավունքի կամ կարգավիճակի:

Հայտարարության մեջ նշվող այդ հանգամանքը անկե՞ղծ է, Ռուսաստանն իսկապե՞ս չի հավակնում բացառիկ կարգավիճակի և իրավունքի, թե՞ հավակնում է, պարզապես այդ հավակնությունն իրացնելը այդքան էլ դյուրին չէ, ըստ այդմ նպատակահարմար է առնվազն քարոզչական միջանկյալ հանգրվանում հերքել այդպիսի հավակնությունը, հետագայում դրա իրացմանը միտված ռազմավարական աշխատանքի թեկուզ համեմատական հարմարավետությունը բարձրացնելու համար:

Մյուս կողմից, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության այդ դրույթը անկասկած ենթակա չէ միարժեք մեկնաբանության ու գնահատականի, որովհետև իրավիճակն ինքնին միարժեք չէ թե ռեգիոնալ, թե ավելի լայն միջազգային իմաստով: Չենք կարող բացառել և այն, որ Ռուսաստանը խոսելով բացառիկ միջնորդական կարգավիճակի չհավակնելու մասին, ակնարկում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին, որ ակնկալում է ընդամենը նոր ստատուս-քվոյում իր դերի լեգիտիմություն այն միջնորդական ձևաչափում, որտեղ կա երեք միջնորդ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա:

Վաղուց ենք խոսել այն մասին, որ Մոսկվայի համար խաղաղապահների մանդատի առումով բուն խնդիրը գուցե նույնիսկ Ադրբեջանը չէ, այլ հենց Մինսկի խմբի մյուս համանախագահները: Եթե Մոսկվան հասնի քաղաքական համաձայնության, որի շնորհիվ ԱՄՆ և Ֆրանսիան կճանաչեն խաղաղապահ մանդատն Արցախում, ապա խոշոր հաշվով դա առավել լայն և հուսալի երաշխիք է, քան Ադրբեջանի որևէ ստորագրություն: Ընդ որում հատկանշական է, որ խոսելով բացառիկ միջնորդության չհավակնելու մասին, Ռուսաստանի ԱԳՆ-ը խոսում է «միջազգային հանրության» ջանքը ներգրավելու պատրաստակամության մասին: Այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ չի խոսվում «ռեգիոնալ դերակատարների» տրամաչափով: Այլ կերպ ասած, ակնարկը անկասկած ուղղված է հենց Մինսկի խմբի համանախագահությանը:

Հետաքրքրություն առաջացրած հանգամանքները իհարկե մի քանիսն են, սակայն մյուս ընդգծվածը թերևս այն հատվածն է, որ վերաբերում է Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելու մեղադրանքներին: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ անցնող մեկ տարին ցույց տվեց, որ անհիմն են սոցցանցերում և ինտերնետային կայքերում հրապարակվող մեղադրանքները, թե ՌԴ նպատակն Արցախը Ադրբեջանին հանձնելն ու Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելն է: Առաջին հարցը որ առաջանում, թե այդ ինչու է ՌԴ ԱԳՆ-ը մեկ տարի անց այդքան զգայուն հայկական սոցցանցի և համացանցային լրատվամիջոցներում հրապարակումների հանդեպ, հատկապես, երբ դրանք նոր չեն բոլորովին և եղել են նաև պատերազմից առաջ, հեղափոխությունից առաջ: Այստեղ սակայն, «խոսակցության հասցեատերը» թերևս դարձյալ հայ ժողովուրդը կամ Հայաստանի հանրությունը չէ, այլ Մինսկի խմբի մյուս համանախագահները, որոնք խոսում են հակամարտությունը կարգավորված չլինելու և կարգավիճակի հարցի բաց լինելու մասին: Մեծ հաշվով, ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Մինսկի խմբի մյուս եռանախագահներին «առաջարկի» փաթեթ է, որի կապակցությամբ անշուշտ հետաքրքիր է լինելու, թե տարելիցի առիթով ինչ պաշտոնական արձագանքներ կլինեն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից և դրանք որքանով կպարունակեն անուղղակի պատասխան ՌԴ առաջարկին: Ըստ ամենայնի բոլորովին պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը եղել է նոյեմբերի 9-ից շատ օրեր առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում