Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 10-րդն է, Լևոն Արոնյանը` 26-րդը. 2021 FIDE Grand Swiss

Ռիգայում ավարտվեց շախմատի 2021 FIDE Grand Swiss գերխոշոր մրցաշարը, որին մասնակցեցին 108 շախմատիստ, այդ թվում 107 գրոսմայստեր:

Հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և միայնակ գրավեց 1-ին տեղը: Նա աչժանացավ հավակնորդների մրցաշարի ուղեգրի, ինչպես նաև վաստակեց 70 հազար դոլար գումար:

Մրցաշարային 2-3-րդ տեղերը բաժանեցին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, սակայն հավակնորդների ուղեգիրը բաժին հասավ ամերիկացի գրոսմայստերին, քանի որ նա ավելի բարձր վարկանիշ ուներ:

Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 10-րդ տեղը: Նա դրա համար կստանա 11.500 դոլար պարգևավճար:

Մանուէլ Պետրոսյանը 6,5 միավորով գրավեց 17-րդ հորիզոնականը: Նա կպարգևատրվի 5 հազար դոլարով: Լևոն Արոնյանը նույնպես վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 26-րդ տեղում, որի համար նրան հասնում է 2500 դոլար փոխհատուցում: Պարգևավճարից անմասը չմնաց նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 37-րդ տեղը և արժանացավ 2000 դոլար պարգևի:

Կանանց մրցաշարում, ինչպես արդեն նշել ենք, հաղթել էր չինուհի Թին Ժիյե Լեյին, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Մրցանակային 2-3-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Ելիզաբեթ Պաեցը (Գերմանիա) և Ժին Էր Ժուն (Չինաստան):

Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացրած Աննա Սարգսյանը 5,5 միավորով գրավեց 28-րդ տեղը, իսկ էլինա Դանիալեյանը 5 միավորով մրցաշարն ավարտեց 37-րդ հորիզոնականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում