Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Մենք պետք է ի վերջո գնանք 1920-1930-ականների իրավական հիմքերին․ վարչապետը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու դեպքում որ թվականի քարտեզները պետք է հիմք հանդիսանան գործընթացը իրականացնելու համար։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն ընդգծել է, որ նախ պետք է հասկանալ, թե քարտեզ ասելով ինչ նկատի ունենք, որովհետև դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։ «Տեսեք մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ։ Այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև, քանի որ թղթային նյութը մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են։ Կարևոր են իրավական հիմքերը, ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Ընդհանրապես Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը»,- նշել է վարչապետը։

Նա նաև ընդգծել է նաև, որ այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն։ «Ինչու, որովհետև Խոհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ, որ օրինակ՝ Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում, դա արվել է տեղական մակարդակով։ Օրինակ՝ այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է։ Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել։ Եվ հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ։ Մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր, մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի»,- ասել է Փաշինյանը։

Հարցին՝ եթե խոսքը Սովետական Միության մեջ տեղի ունեցած վարչատարածքային նվիրաբերումների մասին է, ի՞նչ իրավական հիմք կարող է լինել, վարչապետը պատասխանլ է․ «Պետք է հասկանալ, թե ինչ իրավական հիմքով է դա տեղի ունեցել, և այդ իրավական հիմքերը որքանով են վերաբերելի թեմային։

Բայց ընդհանուր առմամբ մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որոնք 1920-1930 ականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, մենք ի վերջո պետք է գնանք դրանց։ Այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմաավորվածություններն արտացոլվեն քատեզների վրա, սա է աշխատանքը, որ պիտի արվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում