Friday, 24 03 2023
ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը հրապարակային չէ. Արարատ Միրզոյան
17:00
Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով
Ագրեսիա, չվերադարձվող ռազմագերիներ․․․ Միրզոյանը ներկայացրեց ԱԳՆ 2022 զեկույցը
16:50
Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»

Դժվար է պատկերացնել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են լինում. Փաշինյան

Հայաստանը անհրաժեշտ է համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, սակայն այս գործընթացը սկսելը դժվար է պատկերացնում այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո 5-6 օր է եղել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է, սա այն արձանագրումն է, որ մենք արել ենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռ մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիաի և դելիմիտացիայի մասին: «Եվ հիշում եք, թե ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց: Հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ այս փաստաթղթի ստորագրման պահը կորսվել և բաց է թողնվել: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան:

Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին: Հիմա, կարելի է ասել, միջինացված բավականին ցածր են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Բայց նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. մեկ տարվա ընթացքում՝ ընդամենը 5-6 օր, հրադադարն ամենօրյա ռեժիմով խախտվում է Արցախում: Չնայած Արցախում նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին, հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում»,-ասաց վարչապետը:

Հայաստանը կարևոր է համարում պայմաններ ապահովելը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար: Պայմանների ապահովման անհրաժեշտության մասին Հայաստանը նախկինում մի քանի անգամ արդեն արձանագրել է: «Ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում շատ դժվար է: Չնայած, մենք այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք»,- հայտնեց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ՝ Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում