
Կրեմլում հաստատել են այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուպինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ «Այո, իսկապես այդպիսի հանդիպում նախապատրաստվում է, նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,-հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը։