Երեկ՝ նոյեմբերի 6-ին, փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն այցելել է Փարաքար խոշորացող համայնք։
Նա ներկայացրել է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակի անդամներին ու Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին։
«Փարաքար, Ապագա կա» ֆեյսբուքյան էջում նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պատգամավորներ, ՔՊ համակիրներ ու կուսակցականներ։
Փոխվարչապետն ու Լյուդվիգ Գյուլնազարյանն անդրադարձել են ՏԻՄ ընտրություններում կուսակցության քաղաքական մասնակցությանը, համայնքների խոշորացման կարևորությանը, իրականացրած ու իրականցվելիք սուբվենցիոն ու զարգացման ծրագրերին։
«Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում, հարցուպատասխանի ընթացքում համայնքի բնակիչները ստացան իրենց հուզող ու առաջնահերթ կարևորություն ունեցող հարցերի պատասխանները»,- նշված է գրառման մեջ։