Վրացական կողմը նաև լուսանկար է հրապարակել, թե ինչպես են ընթանում շինաշխատանքները։
Հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» նախագծի հայկական հատվածի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Facebook-ի էջում տեղեկությունը հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ներկայումս իրականացվում է «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի «Բագրատաշեն» կամրջի շինարարությունը։ Մասնավորապես կառուցվում են հենարաններ, բազրիքներ և հենապատեր, ինչպես նաև պատրաստվում են երկաթբետոնե ագուցաշարեր։ Տեղեկատվությունից բացի՝ շինարարական աշխատանքները ներկայացնող լուսանկար է հրապարկվել։