Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մի արեք այդ բանը Հայաստանի ու հանրության հետ

Պատերազմում պարտված, մարդկային և տարածքային կորուստներ կրած պետության համար ներքաղաքական թեժությունը, ճգնաժամը, քաղաքական, սոցիալ-հոգեբանական վայրիվերումները տխուր և ցավագին օրինաչափություն են, ու այդ թվում տխուր օրինաչափություն է և այդ մթնոլորտում այսպես կոչված քաղաքական բովանդակության մանիպուլյատիվ, անպատասխանատու, նենգափոխ բնույթը: Այդպիսի երկրում զարմանալի չէ, որ ներքաղաքական պայքարը կարող է ուղեկցվել ստով, կեղծիքով, իրականության նենգափոխումով, գույներ խտացնելով, հաճախ անգամ հակառակորդի քարոզչական հնարքները ներքաղաքական դաշտում սեփական մրցակցի կամ հակառակորդի վրա կիրառելով: Այդ ամենը երբեք չի կարող համարվել օգտակար, կարևոր, արդյունավետ, սակայն այդ ամենը զգալիորեն օբյեկտիվ է և մաղվելու համար պահանջում է շատ ջանք ու ժամանակ, շատ աշխատանք: Կա մի բան սակայն, որը ոչ միայն չի կարող համարվել օբյեկտիվ, այլ միանգամայն կարող է դիտվել ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք:

Խոսքն այն մասին է, որ ներքաղաքական պայքար ասվածը կարող է կառուցվել «պետության չգոյության», «մեզանից իբրև սուբյեկտ ոչինչ չներկայացնելու», «Հայաստան անունով պետություն այլևս չլինելու» և այդ կարգի դատողությունների, կարգախոսների, քարոզչական հենակետերի վրա: Ընդ որում, դա կարող են անել ընդդիմադիր դիրքավորում ունեցող տարբեր ուժեր, անկախ մնացյալ հարցերում նրանց հռետորաբանությունից կամ անկախ միմյանց միջև հնարավոր կամ աներևակայելի կապի կամ հաղորդակցության որևէ դրսևորումից: Եթե այդ ուժերին ներսում չի կապում ոչինչ, ապա կապող ընդհանուր բան կա դրսում՝ այն շրջանակներում, որտեղ հայկական սուբյեկտությունն անգամ իր խոցված վիճակում իսկ անցանկալի թիրախ է, որ պետք է խոցել որքան հնարավոր է շատ և դիպուկ:

Ահա, արտաքին այդ որևէ շահառուի խնդիրը ներսում իրենք ներքաղաքական կոչված հռետորաբանության մեջ գործածում են հայկական քաղաքական կյանքի ամենատարբեր մասնակիցներ, այդպիսով ձգտելով ինչ-որ հարցեր լուծել գործող իշխանության հետ քաղաքական պայքարում: Գործող իշխանության հետ քաղաքական պայքարն իրենց խնդիրն է, կարող են պայքարել, կարող են ատել, սիրել, գործակցել, մերժել, անել ինչ կգտնեն նպատակահարմար: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ամենում չպետք է թիրախ դառնա պետականության հանրային գիտակցումն ու զգացումը, այդ ամենում չպետք է թիրախ դառնա պետության վարկը, պետության գաղափարը, պետության ոչ միայն գիտակցական, այլև հոգեբանական ընկալումը: Որևէ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ ներքաղաքական պայքար չպետք է թիրախավորի պետությունը: Հայաստանը պատերազմում պարտված, կորուստներ ունեցած, ծանր հանրային և քաղաքական, բարդ ռազմա-քաղաքական վիճակում և իրադրությունում գտնվող,, ծանրագույն մարտահրավերներ ստացած, բայց պետություն է, ոչ թե պետականությունից զրկված միավոր:

Հայաստանը պետություն է և եղած բարդագույն վիճակում որևէ խնդիր լուծելու համար ամենից կարևորն է հենց պետություն լինելու, պետություն ունենալու հանրային զգացումի առկայությունը: Միայն այդ հանրությունն է ի վիճակի ոտքի կանգնել, վերականգնվել և արդյունավետ ու սթափ լուծել թե ներքին, թե արտաքին խնդիրները: Չի կարող որևէ ներքաղաքական պայքար, որևէ հասարակական-քաղաքական գործընթաց հանրօգուտ և պետականաշահ լինել, եթե դրա քարոզչական առանցքում իր հաստատուն տեղն է զբաղեցնում «պետություն չլինելու» քաղաքականապես մահաբեր մտայնությունը, որը անգամ չակերտավոր գաղափար կոչելն իսկ կլինի պետականության արժեքի հանդեպ ոտնձգություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում