Tuesday, 16 04 2024
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Բենզինի շուկայում մի բան այն չէ, բայց թղթերով ամեն ինչ նորմալ է. իրավիճակի վրա կարող է ազդել կառավարությունը

Այս տարվա նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախագահությամբ: Վերջինս, խոսելով  խորհրդի  հետապնդած նպատակների մասին, կարևորեց, որ խորհուրդը ապահովվելու է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում, ստեղծելու է  յուրահատուկ երկխոսության հարթակ  հանրության և հանձնաժողովի միջև:  Խորհրդի  կազմում ընդգրկված են տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում փորձառություն ունեցող 11 հասարակական կազմակերպությունների, միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս առիթով «Առաջին լրատվականը» զրուցել է  նորաստեղծ հասարակական խորհրդի անդամների կազմից Բաբկեն Պիպոյանի հետ։

Պարո´ն Պիպոյան, մեզ մոտ պետական մարմինների  աշխատանքի անարդյունավետության, թերգործունեության գլխավոր պատճառներից մեկը շատ փորձագետներ համարում են հանրության հետ, հասարակական կազմակերպությունների, ընդհանրապես հանրային սեկտորի հետ  անբավարար աշխատանքը։ Կայացել է Տնտեսական Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչ տպավորություններ ունեք և ինչ ակնկալիքներ։ Արդյոք այն չի լինի՞ հերթական ձևականորեն գործող  խորհուրդը։

– Կամայական պետական կառույցը արդյունավետ աշխատանք գրանցելու համար ունի հասարակական կամ հանրային  խորհրդի կարիք, որովհետև ցանկացած խորհուրդ իր քննադատություններով, խորհրդատվությամբ, ավելի բազմակողմանի վերլուծություններով բովանդակություն է տալիս պետական մարմնի գործունեությանը, ավելի ճշմարիտ ուղիներ է առաջարկում, կարողանում է զսպող գործիք դառնալ։ Եթե, օրինակ,առողջապահության նախարարությունը այսպիսի խորհուրդ ունենար, մենք երևի այսպիսի տխուր վիճակագրություն չունենայինք։ Ինչ վերաբերում է ՄՊՀ-ի հասարակական խորհրդի առաջին նիստին, ասեմ, որ տպավորություններս դրական են։ Այն անցել է անկեղծ քննարկումներով, շատ հաճելի,  փոխըմբռնման մթնոլորտում, և կարծում եմ՝ հետագայում էլ նույնպիսի ընթացք կունենա։ Շատ ճիշտ հարցադրում եք արել՝նշելով, որ արդյոք այս մարմինը չի լինի հերթական ոչինչ չասող, ձևական  մի խորհուրդ: Ասեմ, որ դա ինձ համար ևս շատ կարևոր խնդիր է,  և  մեր քննարկման ընթացքում առաջին և գլխավոր հարցը եղել է՝ ինչպես անենք, որ ապահովենք այս խորհրդի  բովանդակային կողմը, որ այն լինի իրապես գործունակ, արդյունավետ։ Եթե զգամ ձևական  բնույթ ունի, ես ինքս էլ մեկ րոպե ավել չեմ մնա այս կառույցում, ինչպես որ վարվել եմ միշտ: Միայն վերջին ժամանակներում լքել եմ Հանրային խորհուրդը, Սննդի անվտանգության կառավարման խորհուրդը, այնպես որ դա խնդիր չէ, բայց այս դեպքում դեռ այդպիսի ցանկություն չի առաջացել։

-Ինչպե՞ս եք գնհատում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը։ Ի՞նչ կասեք դժգոհությունների մասին, որ այն իր գործառույթների մեջ թերանում է, չի կարողանում որևէ բան ձեռնարկել  մրցակցային, գնաճի չարաշահումների հարցում։

-Այս հարցում որոշակի թյուրիմացություն կա հանրության մեջ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ՄՊՀ հանձնաժողովը պետք է կանխի կամ կարգավորի ինչ-որ ապրանքի գնաճը։ Այսպիսի շփոթ առաջանում է, որովհետև մինչ օրս  չունենք  լիազորությունների հստակ դերաբաշխում պատասխանատու  պետական կառույցների՝ Էկոնոմիկայի նախարարություն, Կենտրոնական բանկի, Մրցակցության պահպանության հանձնաժողովի միջև, և այս հանգամանքը օգտագործլով՝ պատկան մարմինների խնդիրը տեղափոխում ենք մի դաշտից մյուս դաշտը: Այս շփոթը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այս երեք պատասխանատու կառույցները  կարողանան մեխանիզմներ մշակել՝ միմյանց հետ փոխադարձ վստահությամբ, փոխկապակցված, միևնույն ժամանակ լիազորությունների հստակեցմամբ գործունեություն ծավալեն, հակառակ դեպքում արդյունք չի լինելու։ Որպեսզի ասելիքս  հասկանալի պատկերացում տա, նշեմ, որ այս հարաբերություններում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումով  հնարավորություն ունի  ազդել առաջարկ-պահանջարկի վրա, հետևաբար նաև՝ տնտեսության և գնաճի վրա՝ որոշակիորեն զսպելով այն, միևնույն ժամանակ տնտեսության ակտիվության, մրցակցային պայմանների համար ստեղծելով ռիսկեր։ Եվ այդ ժամանակ առաջանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարիք, որը պետք է աչալուրջ լինի, որպեսզի մրցակցության մեջ չարաշահումներ չլինեն, հակամրցակցային պայմաններ չստեղծվեն, տնտեսվարողների կողմից գերշահույթ ստանալու նպատակով  մենաշնորհի ռիսկ չառաջացվի, քաղաքացիների շահերի դեմ ներքին պայամանվորվածություններ չլինեն։ Օրինակ՝ հիմա ՄՊՀ-ն կարող է ստուգել,թե ինչ պատճառներով է կարագն այսքան թանկացել, արդյոք կա՞ն չարաշահումներ, նույնը կարող է բացահայտել  բենզինի շուկայում։ Այդպիսի ուսումնասիրություն կատարելու համար պետք  է նախ և առաջ  կառավարության շահագրգռվածությունը լինի, որպեսզի հետագայում ՄՊՀ-ի արձանագրությունները ընդունելի լինեն, հնարավոր լինի համագործակցությունը, և գործընթացը արդյունք ունենա, իսկ դրա համար գործադիրը չունի մեխանիզմներ  ոչ էլ քայլեր է ձեռնարկում մշակելու ուղղությամբ։  Ինչ վերաբերում է բենզինի գնաճին, իմ տեղեկություններով՝ հաձնաժողովը արձանագրել է, որ մի բան այն չէ այս շուկայում, բայց չի կարողացել բացահայտել կոնկրետ  փաստերով և թե ինչ  ծավալներ ունի այն։ Այսինքն՝ փաստաթղթերով կարծես թե ամեն ինչ նորմալ է և  չեն կարողանում գտնել խնդիրները։ Իրավիճակի վրա կարող է լույս սփռել Էկոնոմիկայի նախարարությունը, բայց վերջինս ինքնավստահ ասում է, որ խնդիրը իրենցից կախված չէ։ Այս  պատճառով էլ բուն խնդիրը զոհաբերվում է այն խառնաշփոթին, որն  առաջացել է պատկան մարմինների լիազորությունների անհստակությունից, և պարզ չէ՝ կոնկրետ որ մարմինն է  թերացել, ինչ է կատարվում։ Անկախ  բոլոր անհստակություններից ու հակասություններից՝ պարզ է՝ այս հարցում կառավարությունը թերացել է։

Գալով ՄՊՀ-ի աշխատանքը գնահատելու հարցին, կասեմ, որ հանձնաժողովը  կարևոր միջոցառումներ կատարել է և կատարում է, պարզապես ունի օպերատիվության, ճկունության, ավելի արդյունավետ գործելու, ավելի արագ արձագանքելու, արագ և ամբողջական  ուսումնասիրություններ ու բացահայտումներ անելու խնդիրներ։ Օրինակի համար՝ օպերատիվության խնդիրը դրսևորվեց ձվի թանկացման և դեֆիցիտի հարցում, երբ  ուշացած էր արձագանքն ու տույժերը տնտեսվարողների հանդեպ։ Ես հիշում եմ, որ միայն օրեր շարունակ տևող բողոքների արդյունքում եղան հապճեպ միջոցառումները:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում