Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Քաղաքական նոր գործընթաց Հայաստանում. ինչ կհաջողվի մաղել

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ առաջիկայում կձևավորվի հեղինակավոր գործիչներից կազմված սահմանադրական փոփոխությունների Խորհուրդ, որն էլ կձևավորի այդ փոփոխությունների նախագիծ մշակող մասնագիտական հանձնաժողով, կազմված թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերից, թե ոլորտային տարբեր մասնագետներից:

Անկասկած է, որ Սահմանադրության փոփոխությունը որևէ պարագայում քաղաքական գործընթաց է, ոչ թե մասնագիտական: Առավել ևս երկրներում, որոնք հեռու են թե պետական կյանքի, թե հասարակական-քաղաքական կյանքի ինստիտուցիոնալության, ավանդութականության և մշակույթի բարձր աստիճանից, Սահմանադրության փոփոխությունը անխուսափելիորեն վերածվում է քաղաքական գործընթացի: Հետևաբար շատ կարևոր է, թե կառավարող մեծամասնությունը, որը ստանձնում է դրա քաղաքական պատասխանատվությունը, ինչ տրամաբանություն ու փիլիսոփայություն է դնում այդ գործընթացի հիմքում հենց քաղաքական մակարդակում, որից էլ կախված է լինելու, թե ինչպիսի աշխատանք է ծավալվելու մասնագիտական տիրույթում:

Պետք է նկատել, որ ներկայիս քաղաքական իշխանությունը առայժմ կարծես թե չի ձևակերպել այդ քաղաքական տրամաբանությունը, փիլիսոփայությունը: Ժողովրդավարական և ազատ պետություն, հասարակություն կառուցելու հանգամանքը դեռ բավարար չէ այդպիսին դիտարկվելու համար: Դա հռչակագիր է,. որով առաջնորդվել են Հայաստանի բոլոր փուլերի իշխանությունները: Իհարկե էական է, թե որքանով են նրանք եղել հռչակագրին հավատարիմ, և անկասկած է, որ հետհեղափոխական իշխանությունն այդ առումով ունի նախկին համակարգի համեմատ առայժմ կարծես թե անվիճելի առավելություն: Բայց, Սահմանադրության փոփոխության քաղաքական գործընթացի առումով դա դեռևս բավարար չէ քաղաքական փիլիսոփայության, քաղաքական տրամաբանության ուղենիշ դիտվելու համար: Օրինակ, 2005 թվականին, կամ 2015  թվականին բավականին հստակ էին Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ուղենիշները: Այլ հարց է, թե հանրությունն ինչպես էր վերաբերում դրանց, ինչպես էր դրանց հանդեպ հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակների, կուսակցությունների վերաբերմունքը:

Բայց, ուղենիշները, գործողությունների հիմքում ընկած մոտիվները, տրամաբանությունն ու փիլիսոփայությունը բավականին հստակ և շոշափելի էին: Ներկայիս պարագայում՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի ավելի որոշակիացող ուրվագծի պարագայում, այդ ուղենիշները այդքան էլ հստակ չեն: Դա թողնում է տպավորություն, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը կամ դրա առաջնորդը թեման կամ հարցը դիտարկում են այսպես ասած գործընթացի տրամաբանությամբ, այլ ոչ սահմանված նպատակի: Գործընթաց, որը կարող է վերածվել բավականին նուրբ ու խրթին քաղաքական իրավիճակը կառավարելու միջոցի, իսկ նպատակները կձևավորվեն ըստ իրավիճակի զարգացման: Այստեղ կարևոր է դառնում թերևս այն, թե հասարակությունը կամ հասարակական-քաղաքական աշխույժ խմբերը իրենց հերթին որքանով կկարողանան առավելագույնը ստանալ այն գործիքից, որ կիրառման բերող քաղաքական ղեկավարությունը կամա, թե ակամա տալիս է նաև հանրությանը:

Մասնավորապես, կհաջողվի՞ ձևավորել օրակարգ և այն դարձնել իրավա-քաղաքական առումով գերակա, թե ուղիղ, թե անուղղակի, պատկերավոր, միջավայրային իմաստով այն կապելով նաև պետական ներքին ու արտաքին, անվտանգային օրակարգի այլ խնդիրների հետ և դրանցք քննարկումն ու հանրային դիսկուրսը բերել որակապես նոր մակարդակ: Այլ կերպ ասած, կհաջողվի հանրությանը դարձնել Սահմանադրության փոփոխության գործընթացը այն «մաղը» կամ ֆիլտրը, որով պետք է աստիճանաբար մաքրել Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում