Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քոչարյանա-սերժական հանցագործ բանդան այդպես էլ ժողովրդի շունչը չհասկացավ․ Վարդան Մալխասյան

«Իմ կյանքի վերջին 30 տարիների հեղափոխական պայքարի փորձը բերել է մի հետևության՝ հեղափոխություն անելու համար պետք է ունենալ ժողովրդի գոնե 10 տոկոսի աջակցությունը։ Հիմա սրանք ընտրություններին 21 տոկոս զուտ փողով են հավաքել, որևէ մեկը նվիրյալ չէ, ուստի նրանք հաջողել չեն կարող»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով այսօր՝ նոյեմբերի 8-ին ընդդիմության նախաձեռնած ցույցին։

Մալխասյանի խոսքերով՝ քոչարյանա-սերժական հանցագործ բանդան այդպես էլ ժողովրդի շունչը չհասկացավ․«Իրենք  ընդհանրապես չկարողացան հասկանալ ժողովրդի մղումները։ Հակառակը՝ իրենք էլ սկսեցին ժողովրդին ատել։ Հիմա դուրս են եկել ցույցի, սրանք ի՞նչ աջակիցներ ունեն։ Իմ կարծիքով՝ հերթական անգամ զբաղված են ինքնախաբեությամբ։ Ինքնախաբեությունը շատ նենգ բան է։ Լավ է ճշմարտության աչքերին նայել՝ որևէ բան  ինքներս մեզնից ու ուրիշներից չթաքցնենք։ Բայց սրանք տհաճություններից չեն կարող խուսափել, որովհետև ճշմարտությունը չեն հասկանում ու չեն գնում այդ ուղղությամբ։ Համոզված եմ, որ սրանք ի սկզբանե  ձախողված են, քանի որ չունեն ժողովրդի գիտակից  մասի աջակցությունը ու լայն զանգվածներն իրենց կողքին չեն կանգնի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընդդիմությանը թվում է, թե պատերազմի ու մնացած արհավիրքների հետևանքով քանի որ ժողովուրդը տառապել է, կորցրել է նաև հիշողությունը․«Բայց եթե նույնիսկ կորցրած էլ լինեն հիշողությունը, ապա շատ չնչին մասը։ Ժողովուրդը շատ լավ հիշում է, թե սրանց իշխանության տարիներին ինչեր է տեղի ունեցել իրենց ու երկրի գլխին։ Ինչքան ուզեցել խփել են, ինչ ուզեցել արել են։ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանը մատի մի  շարժումով ցույց տվեց, որ այս պետությունը սահմանադրություն չունի, սահմանադրությունը ինքն է որ կա։ Եթե մահացած ազատամարտիկը կենդանի լիներ, նրա հետ ուրիշ խոսակցություն պետք է ունենար։ Սրանց դաժան հաշվեհարդարները, կողոպուտը,  հարստահարումները, ցոփ ու շվայտ կյանքը, լկտիությունն ու հայրենավաճառությունը ոչ ոք չի մոռացել։ Եթե թվարկենք՝ անսահման  են նրանց արած հանցագործությունները։ Մեղքերն իրենց վրայից չեն մաքրել, ելել ու ճշմարտությունից են խոսում»։

Վարդան Մալխասյանի կարծիքով՝ սրա մեջ մեծ մեղավորություն ունի նաև Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, քանի որ նախկին համակարգին ճիշտ գնահատական չի տվել․«Ժողովրդի մի զգալի մաս Փաշինյանից հիասթափվել է և ման է գալիս ուժեր՝ միանալու համար։ Բայց սրանց հաստատ չի միանա։ Սրանք Փաշինյանի համար փրկօղակ են, իրենց գործողություններով այնպես են անում, որ Փաշինյանի վարկանիշը բարձր մնա։ Նրանք ոչ մի հաջողության չեն հասնի։ Ժողովրդի մի զգալի մասը ճիշտ գնահատական տալ չի կարողանում, բայց լավ էլ հիշում է սրանց արածները, դուրս չի գա հրապարակ ու իշխանություն չի տա։ Եթե  հանկարծ գնա նրանց հետևից ու իշխանություն տա՝ բառիս բուն իմաստով  կարող ենք արձանագրել, որ մազոխիստներ են։ Այդ դեպքում շատ խորքային ու լուրջ անելիքներ ունենք»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում