Իրականում գիտության ոլորտում ատեստացիան արդեն իրականացված է. այն սկսվել է օգոստոսին և ավարտվել հոկտեմբերի կեսերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2022 թվականից նաև գիտնականների ատեստավորում է նախատեսվում: «Այլ բան է, որ 2-3 տարի անց սպասվում է ևս մեկ փուլ ատեստավորման, որը հնարավոր է՝ կլինի այլ չափանիշներով, որը կհաստատի կառավարությունը: Կառավարությունը որոշում կայացրեց 2022 թվականից աստիճանաբար բարձրացնել գիտնականների աշխտավարձը, եը 2022-ի բյուջեով նախատեսվող բարձրացումը պայմանավորված է հենց ատեստացիայի բարձրացմամբ: Եթե չեն ատեստավորվում, ապա այդ բարձրացումը տեղի չի ունենում: Ատեստավորվել են բոլոր ԳԱԱ բոլոր ինստիտուտները, արդյունքները գոհացուցիչ են, այնպես որ այստեղ իրավիճակը արմատապես տարբերվումէ դպրոցներում գրացված իրավիճակից»,-ասաց նա: