Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի մրցակիցը լուրջ կորուստներ ունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ հանդիպումներին։ Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի ազգային հավաքականը տեսական հնարավորություններ է պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Այս պահին J ենթախմբում Գերմանիան 21 միավորով առաջինն է և անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից կպահպանի դիրքը։

Այսինքն վերջին երկու հանդիպումները բունդեսթիմի համար մրցաշարային առումով որևէ նշանակություն չունեն։ Նշենք սակայն, որ վերջին երկու հանդիպումներին Գերմանիայի ազգային հավաքականը կներկայանա մարտական կազմով։ Մասանավորապես աշխարհի քառակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Ֆիլկը Լիխտենշտեյնի և Հայաստանի հավաքականի հետ հանդիպումներին հրավիրել է առաջատար բոլոր ֆուտբոլիստներին։ Ինչևէ, խմբում երկրորդ հորիզոնականում այս պահին 13 միավորով ռումինացիներն են։ Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդ հորիզոնականում է։Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, սակայն խփած և բաց թողած գնդակների հարաբերակցության հաշվարկում զիջում ենք մակեդոնացիներին։ Նոյեմբերի 11-ին Ռումինիան կհյուրընկալի Իսլանդիային։ Այս հանդիպումը մրցաշարային առումով անչափ կարևոր է թե Հայաստանի և թե Հյուսիսային մակեդոնիայի համար։ Մասնավորապես,ռումինացիների նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Հայաստանի կամ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը իրական հնարավորություն կստանա ընտրական մրցափուլն ավարտելու երկրորդ հորիզոնականում։ Բուքմեյքերները Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա մրցավեճում կողմերի հնարավորությունները հավասար են գնահատում։ Նշենք, որ որակազրկման պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը բաց են թողնելու կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև հարձակվող Սարգիս Ադամյանը։

Առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ կա ընդամենը մեկ նոմինալ կենտրոնական պաշտպան ի դեմս Անդրե Չալըշըրի։ Այո, մեր հավաքականը նոյեմբերի 11-ին ասպարեզ դուրս կգա կորուստներով, նշենք, սակայն որ առաջիկա խաղին ընդառաջ կորուսներ ունի նաև Հյուսիսային Մակեդոնիան։ Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճը որակազրկման պատճառով բաց կթողնի Հյուսիային Մակեդոնիայի ավագ և առաջատար Ստեֆան Ռիստովսկին։ Վնասվածքի պատճառով Երևանում կայանալիք հանդիպմանը չի մասնակցի Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Արիջան Ադեմին։

Վերջինս հանդիսանում է Հյուսիսային Մակեդոնիայի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Ադեմիի տրանսֆերը գնահատված է մոտ 9 միլիոն եվրոյով։ Հյուսիսային Մակեդոնիայի ամենաթանկ ֆուտբոլիստը «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասն է, որի տրանսֆերը 17 միլիոն եվրո է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում