«Սիրելի ընկերներ, շնորհակալություն եմ հայտնում այս դժվարին օրերին իմ ընտանիքի կողքին լինելու, մեզ աջակցելու համար:
Երախտապարտ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, զանգի և նամակի համար:
Հայրս արժեք է բոլորիս համար:
Իր կնոջ համար եղել է նվիրում, որդիների համար եղել է թիկունք, որդիների կանանց համար` հոգատարություն, իսկ վեց թոռնիկների համար` սեր ու բարություն:
Վերջին անգամ հորս հետ խոսել եմ պատասխանատվության մասին: Հայրս մշտապես կրել է պատասխանատվություն իր մեծ ընտանիքի համար, իր գործի մեջ, իր Հայրենիքի առջև: Ինձ ևս պատգամել է պատասխանատվությունը ՊԱՏՎՈՎ կրել:
Սիրելի քաղաքացիներ, իմ ընտանիքի վիշտը տեղի ունեցավ մի շրջանում, երբ ես վերցրել էի պատասխանատվություն իմ թիմակիցների, համաքաղաքացիների և աջակիցների առջև: Այս շրջանում ես չեմ կարող կիսատ թողնել թիմի կողմից իրականացված մեծ աշխատանքը, դադարեցնելնելով քարոզարշավը:
Առաջիկայում ես կմիանամ իմ թիմակիցներին, որպեսզի մենք ՊԱՏՎՈՎ ավարտին հասցնենք մեր պայքարը:
Հ.Գ. նկարում հայրս իր ամենափոքրիկ թոռնուհու` 40 օրական Արևիկի հետ է»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կապանում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանը։