Այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախագահի ընտրության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն այսօր ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում.
«Ելույթում նշել եմ, որ կարող եմ և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Այնուհետև պատասխանել եմ ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին և քվեարկությամբ ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ նաև որոշել է հայտարարել ռեկտորի պաշտոնի համար նոր մրցույթ, որը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին»,-գրել է Պապիկյանը: