Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն առաջարկելով «6+1» հստակ ուղերձ է հղում «3+3»-ին՝ որևէ մեկը չփոձի իր հետևում մինուս նշան դնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

  Պարոն Մեհրաբյան, առայժմ  փորձագիտական մակարդակում առաջ է քաշվում «1+6» ձևաչափը Սև ծովի տարածաշրջանի համար, այսինքն՝ ԱՄՆ գումարած Ուկրաինա, Ռումինիա, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա և Մոլդովա: Ընդ որում՝ այդ խմբի մեջ առաջնահերթ ռազմական և ռազմածովային համագործակցության ավելի նեղ շրջանակ է ուվագծվում ԱՄՆ կողմից և իր հովանավորության ներքո՝ ՌումինիաՈւկրաինաՎրաստան: Ապասվում է, որ մոտ ապագայում այս ձևաչափի պաշտոնական շրջանառում տեղի կունենա: Վրաստանը սրանով Թուրքիայի հետ մեկ այլ տարածաշրջանային հարթակի մեջ է ներառվելու։ Դրանով կհեշտացվի՞  Հայաստանի կողմից 3+3 ձևաչափի մերժումը:

6+1-ի նախաձեռնությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգները։ Բովանդակային առումով այն խիստ բազմաշերտ է, բայց առաջին հերթին ընդգծում է  հետևյալը․ սևծովյան անվտանգությունը և սևծովյան երկրների անվտանգությունը Միացյալ նահանգների ու ՆԱՏՕ-ի համար կենսական կարևորություն են ներկայացնում։Դրա մեջ կան բազմաթիվ կոնտեքստներ՝ մասնավորապես հենց Սև ծովի՝ որպես ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևի անվտանգությունը, որտեղ Ռուսաստանը ուղղակի սպառնալիքներ է  ներկայացնում։ Երկրորդը՝ Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին այդ ամենից պաշտպանելու հանձնառություն է։ Խոսքը վերաբերում է Բուլղարիային, Ռումինիային և Թուրքիային։ Բացի դրանից՝ նաև Հետխորհրդային երեք երկրները, որոնք ընդգծված ձևով իրենց հռչակել են արևմուտքի հետ բոլոր առումներով ինտեգրվելու ռազմավարությունը, սա վերաբերում է նաև իրենց։ Բացի Մոլդովայից՝ մյուս երկուսը՝ Վրաստանն ու Ուկրաինան կոնֆլիկտ ունեն Ռուսաստանի հետ, մոյւս կողմից էլ՝ սևծովյան երկրներ են հանդիսանում։ Կա նաև կոնտեքստ, որը սրանից դուրս է։ Դա Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններն են, որոնք այսօր լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ այդ 3+3 ձևաչափը, որը ենթադրում է մինուս արևմուտք, փաստորեն ԱՄՆ-ն այդ նախաձեռնությամբ ընդգծում է, որ  իր հետևում  որևէ մեկը չհամարձակվի մինուս նշան դնել։ Երկրորդը սա նաև Թուրքիային ուղղված համագործակցության առաջարկություն է, որ եթե անվտանգության խնդիր ունես՝ համեցիր այստեղ։ Այստեղ ակնհայտ է նաև, որ անվտանգության սպառնալիքի աղբյուրը Ռուսաստանն է։ Թուրքիան չի կիսում այդ մոտեցումը, որովհետև ռուսների հետ նրանք շատ լավ պայմանավորվում են, ընդ որում՝ շատ դեպքերում ռուսների իրական շահերի հաշվին, նաև Ռուսաստանի դաշնակիցների հաշվին, նրանց արժանապատվության հաշվին։ Բացի դրանից՝ այն մասով, որ մասով որ Ռուսաստանը սկսում է Թուրքիայի հետ հարաբերություններում Թուրքիայի համար խնդիր ստեղծել, տեսնում ենք, որ Թուրքիան ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ ինքնաթիռ էլ է խփում, դեսպան էլ է սպանում։

-Եվ Ռուսաստանի կողմից համարժեք պատասխան չեն ստանում։

-Այո՛, ասենք թե լոլիկ կամ մանդարին չեն ծախի, Թուրքիան այլ սպառող կգտնի։ Բացի դրանից էլ՝ նրանք կարողանում են այդ ամենով հանդերձ պահպանել կոմունիկացիան և լուրջ ամորտիզատորներ ունեն, որպեսզի այդ հարաբերությունները կոնֆլիկտի չվերածեն։ Հետևաբար   Միացյալ Նահանգների այս առաջարկությունը որքանով կհետաքրքրի Թուրքիային՝ չեմ կարող ասել, բայց  ակնհայտ է Միացյալ Նահանգների լարվածությունը 3+3 ձևաչափի հետ կապված։

-Ստացվում է՝ «6+1»-ը Հայաստանի համար ձեռնտու է, որքան էլ մենք դրա մասը չենք կազմելու։

-Կա երկու տարբերակ։ Կա՛մ Հարավային Կովկասի անվտանգությունը, սևծովյան անվտանգության բաղկացուցիչ է և հարցերը լուծվում են նույն տրամաբանության մեջ կա՛մ եթե դա այդպես չէ, ապա Հարավային Կովկասն ուղղակի ներմղվում է  դեպի Մերձավոր Արևելք, գորշ գոտի, որտեղ գործում է  ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։ Իսկ այստեղ մենք ապրիորի պարտված վիճակում ենք, որովհետև օբյեկտիվորեն ամենաթույլն ենք։ Հետևաբար Միացյալ Նահանգների առաջարկությունը նախևառաջ ընդգծում է ԱՄՆ-ի չնվազող հետաքրքրությունը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ և այնուամենայնիվ Վրաստանը լինելով Հարավային Կովկասի մի աս, ի վերջո ակվարիումի  մեջ չի ապրում։ Վրաստանը մեկ ոտքից բռնված է Հայաստանով, որովհետև մեր ելքն է դեպի արտաքին աշխարհ և Հայաստանի քաղաքականության հնարավոր դիվերսիֆիկացիայի հնարավոր երկու ուղղություններից մեկը։ Եվ մյուս ոտքից՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց միջտարածաշրջանային կոմունիկացիաների ռազմավարություններով։ Այս ձևաչափը, բնականաբար մեզ ձեռնտու է։ Հետխորհրդային երկրները որքան սրետ համագործակցեն արևմուտքի հետ՝ այդքան լավ։ Հակառակ դեպքում մենք տեսնում ենք, թե ինչ այլանդակություններ են կատարվում Բելառուսում՝ ինչ է թե կոլխոզի մի թափթփուկ որոշել է իր անմահություն ապահովել սեփական երկիրը Ռուսաստանին փուռը տալու միջոցով։ Մենք հիմա գնալու՞ ենք այդ ճանապարհով, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ կատեգորիկ՝ ո՛չ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում