Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

ՏԻՄ ընտրությունները ազդակ են հեղափոխական ուժերին՝ շատ արագ վերածվել քաղաքական կառույցների

Հայաստանում ՏԻՄ ընտրությունների այս գործընթացը բացահայտել է մի ֆենոմեն. Տեղերում քիչ թե շատ հայտնի թեկնածուները, որոնք շանսեր ունեն հաղթելու նախընտրում են հանդես գալ ոչ թե այս կամ այն կուսակցության ցուցակով, այլ իրենց անուն, ազգանուններով դաշինքներ են ձևավորում՝ ցանկացած երկու կուսակցությունների միավորման եղանակով:

Այս գործընթացում ընդհանրապես կորում, անհետանում է կուսակցության մասին իրական պատկերացումը: Այս դեպքում կուսակցությունները գործիքներ են, որ X մարդը իր անունով դաշինք ստեղծի ու մասնակցի ընտրություններին, նրան անգամ չի հետաքրքրում, թե այդ կուսակցություններն ինչ գաղափարներներ, ինչ տեսլական ունեն:

Համայնքապետի պոտենցիալ թեկնածուն մտածում է՝ գնամ երկու ուժ գտնեմ, դաշինք կազմեմ, որ դաշինքով գնամ ընտրության: Ստացվում է, որ նպատակն այն է, որ երկու ուժերի միավորումից ինքը կարողանա իր անուն ազգանունը կրող դաշինք ձևավորել։ Ու այդտեղ ի հայտ են գալիս նախկին իշխանություններին ներկայացնող, նրանց սատարող մեծ ու փոքր կուսակցությունները, որոնք տվյալ անձի անվան տակ քվե են ստանում:

Այս ֆենոմենի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի հետ, ով նշեց. «Փաստացի ինչ-որ խմբեր իրենց վրա անուն են դնում, իրենց կուսակցություն են անվանում, բայց իրականում կուսակցություն չեն: Որպեսզի հանրության համար հասկանալի լինի, մարդկանց անունով են դնում, որ մարդիկ իմանան, թե տվյալ նորաստեղծ միավորն ում է ներկայացնում: Երկրորդ, այդուհանդերձ, հայ հասարակությունը մնում է անհատականացված առաջնորդության երկրպագու: Այսինքն ոչ թե ընտրում են կուսակցությանը, այլ կուսակցության լիդերին: Ակնհայտ է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանին անունն ավելի շատ բան է ասում, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը: Հաջորդ պատճառը կուսակցությունների չկայացած լինելն է, և այն ինչ հիմա տեղի է ունենում դե ֆակտո իրավիճակի արտացոլումն է:

Ի վերջո, հայ ժողովուրդը դարերի ընթացքում հայտնի է որպես անհատական ընդունակությունների տեր, ոչ թե հավաքական, և դ այստեղ արտահայտվում է: Ընդ որում, կարող եմ ասել, որ դաշինքի գաղափարն այս ընտրություններում «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի օրինակով է, որովհետև դա շատ լավ աշխատեց: մարդիկ այդ դեպքում չեն շփոթվում, չեն կասկածում»:

Դիտարկմանը, որ այսինքն կուսակցությունների վարկաբեկվածության հետ գործ ունե՞նք, որ մարդիկ նախընտրում են անուն ազգանուններով միավորներ ձևավորել, Շիրինյանն արձագանքեց. «Դա էլ կա: Մյուս կողմից որոշ կուսակցությունների շատ շահավետ է թաքնվել այդ նոր միավորների տակ: Ասենք ՀՀԿ-ն ո՞նց իր անունով հանդես գա, հանդես գա ի՞նչ ասի, իսկ այս դեպքում ասում են՝ էսինչը լավ տղա է:

Հայաստանում ներքին իմաստով կատաղի դասակարգային պայքար է գնում: Ռևանշիստները, որոնք հարստացել են և արդեն սոցիալական խումբ են ներկայացնում իրենց կոնկրետ շահերով, սեփականությունով, նրանք նաև մի այլ խնդիր ունեն՝ պատասխանատվությունից խուսափել: Նրանք ունևորների կազմակերպություն են, իսկ մնացածը ժողովուրդն է: Դա գուցե կարելի էր նորմալ ընդունել, եթե Հայաստանը լիներ արդյունաբերական երկիր, բայց Հայաստանը վաշխառուական երկիր է, իսկ դա նշանակում է, որ վաշխառուական կապիտալը հակագրոհում է և որոշ տեղերում հաջողություն գրանցում»:

Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը չի վտանգում ՔՊ-ին, որը տարբեր համայնքներում պարտություններ է կրում, Շիրինյանը պատասխանեց. «Ոչ, չի վտանգում, որովհետև եթե ՔՊ-ն քաղաքական հոտառություն ունի, ապա ՏԻՄ ընտրություններում որոշ տեղերում իր պարտությունից հետո ստիպված է լինելու վերաճելու իսկական կուսակցության, դա իրենց հաջողությունը կլինի: Եթե դրանից հետևություն չանեն, նոր կլինի դժբախտություն: Սա ազդակ է հեղափոխական ուժերին՝ շատ արագ վերածվել քաղաքական կառույցների, որովհետև ռևանշիզմը գրոհով գալիս է՝ իր անցյալով, քրեական պատմություններով:  Պարտությունը ազդակ է, որ շատ արագ պետք է վերակազմակերպվել որպես կուսակցություն»:
Նա հավելեց, որ այս ամենի մեջ ամենատխուրն այն է, որ երկիրը չունի վերակառուցման որևէ ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում