Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը պնդում է` մեղադրող կողմի բողոքը ենթակա է մերժման

Հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բողոքները չեն կարող բավարարվել, որովհետև բացակայում է Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում վերանայման հնարավորությունը։ Այս մասին Վերաքննիչ դատարանի նիստին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակներում երևան եկած որևէ նոր հանգամանք չկա, և ստացվում է, որ, ըստ դատախազության, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ: Մինչդեռ դատախազության բողոքում որևէ անդրադարձ չկա դատական սխալին։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին պաշտպանական կողմը միշտ նշել է․ այս քրեական գործով տուժողներ չեն կարող լինել։

«Մենք առաջին իսկ օրվանից մատնանշել ենք, որ այս գործն ինքնին ուղղված չէ տուժողների իրավունքների պաշտպանությանը», – ասել է Օրբելյանը:

Անդրադառնալով մեղադրյալի՝ դատական նիստին ներկա լինել-չլինելու հարցին՝ Օրբելյանն ընդգծել է, որ հակասահմանադրական հոդվածով նիստ կամ գործ չի կարող լինել։

«Այն պահից սկսած, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանը ոչ թե նիստի է սպասում, այլ միանգամից այդ մասով գործը կարճում է։ Բողոքը պետք է մերժվի։ Պետք է շատ հստակ մի բան հասկանալ․ եթե հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, ապա պետք է դադարեցնել հետապնդումը, ներողություն խնդրել և վերջ, պետք չէ սարքել կյանքի գործ ու մարդու նկատմամբ փորձել հետապնդում իրականացնել մինչև վերջ», – նշել է պաշտպանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան դիմելու և վարույթը կասեցնելու մասին։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում է արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազը գտնում է, որ այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։ Սակայն որոշման թարգմանությունը դատարանը չունի։ 10-օրյա ժամկետում դատախազները պետք է ներկայացնեն որոշման թարգմանությունը։

Խոսելով Վերաքննիչ դատարանի կողմից ՍԴ դիմելու հնարավորության մասին՝ պաշտպան Օրբելյանը նշել է, որ դա անհնար է, քանի որ դատարանը դիմում է ՍԴ այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է իր կողմից գործի քննության համար։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվեց և կշարունակվի նոյեմբերի 18-ին, ժամը 15:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում