Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

ՀՀ-ն կարևոր նշանակություն ունի ԵՄ երկրների համար տնտեսական և գեոստրատեգիական առումով. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը այս շաբաթ մասնավոր այցելությամբ եկել է Հայաստան և որպես Եվրոպական խորհրդարանի Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ հանդիպումներ է ունեցել հայ խորհրդարանականների, մասնավորապես՝ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը:

«Սա, իհարկե, իմ առաջին այցելությունը չէ Հայաստան, ես Հայաստանում արդեն եղել եմ: Իմ այս այցելությունը մասնավոր է, և ցանկություն ունեմ հայաստանյան մեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակելու ինչպես տնտեսության և առևտրի բնագավառին առնչվող հարցերի, այնպես էլ ռազմավարական հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, ինձ հետաքրքրում են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները տնտեսական առումով», – «Արմենպրես»-ին հաղորդել է Լարս Պատրիկ Բերգը՝ հիշեցնելով, որ նախքան Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալն ինքը եղել է Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի խորհրդարանի անդամ և իրեն մշտապես հետաքրքրել են ոչ միայն տնտեսական հարցերը, այլև արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության հարցերը:

Բերգի խոսքով՝ Վահե Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, իսկ Արման Եղոյանի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ: Հանդիպումները հայ խորհրդարանականների հետ տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին:

Այդ համատեքստում Եվրախորհրդարանի պատգամավորը անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանի բոլոր կուսակցություններն էլ հետաքրքրված են այդ համաձայնագրի կենսագործմամբ, քանի որ Հայաստանը՝ որպես առանձին երկիր և ընդհանուր տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Եվրամիության անդամ պետությունների համար ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհառազմավարական առումով:

«Բավական է նշել միայն այն փաստը, որ Հայաստանը 2001 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ, և այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվել Հայաստանի մասով: Վերցնենք թեկուզ իրավական պետության հարցը, դատաիրավական բարեփոխումները և այլն: Եվ այս ուղղությամբ ցանկացած այլ քայլ, որը կխորացնի այդ զարգացումները, միշտ պետք է դրական գնահատել», – ասել է Լարս Պատրիկ Բերգը:

2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:

Լարս Պատրիկ Բերգը նախկինում մի քանի անգամ այցելել է ՀՀ և Արցախի Հանրապետություն: Նա Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությունից է, ԵԽ Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ և ներկայացնում է գերմանական Լիբերալ-պահպանողական ռեֆորմիստների կուսակցությունը: Նախկինում եղել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից՝ ներկայացնելով ԵԽ «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությունը: Մինչև 2021 թ. մայիս ամիսը նա եղել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ:

Զրուցել է Արամ Սարգսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում