Thursday, 12 09 2024
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կազմակերպության մի շարք աշխատակիցների հետ նախնական համա­ձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարման գործընթաց. հատկապես որոշ ուսանողների կողմից ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշումներ չկատարելով, ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Ավելին, քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով, ավարտին հասցնելով իր հանցավոր մտադրությունը՝ այդ ուսանողներին ուսման բնականոն ժամկետում տրամադրել է դիպլոմներ»,- գրված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում