Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում նորվեգական «Գլիմտի» հհետ սեփական հարկի տակ ոչ-ոքի 2։2 խաղալուց հետո «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է առջևի գծի մի քանի ֆուտբոլիստների։
«Պաշտպանությունում լուրջ խնդիրներ չունեցանք, իսկ ահա առջում խաղը չէր ստացվում։ Ձանյոլոն, Աբրահամը եւ Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին։ Նրանք հաճախ էին սխալվում գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս և որոշումներ ընդունելիս։ Չենք կարողացնում իրացնել գոլային պահերը։
Ինչ վերաբերվում է Էլ-Շաարավիին ապա նա բոլորից շատ է գոլ խփում։ Շոմուրոդովը ակտիվ է, լավ է տեղաշարժվում բայց նրա խաղը դեռևս այն չէ»,- ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ «Գլիմտի» դեմ մրցավեճի առաջկին կեսից հետո Մոուրինյոն փոխարինել է Հայաստանի ազգային հավաքականի ավագին։