Վրաստանը հունվարից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստանի շուկա Է արտահանել ավելի քան 49 միլիոն շիշ գինի, ինչը 5 տոկոսով ավելի Է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդպիսով ՌԴ-ն վրացական գինու խոշորագույն ներմուծողն Է, հետեւում Է հանրապետության Գինու ազգային գործակալության վիճակագրական տվյալներից, որոնք հրապարակվել են նոյեմբերի 5-ին:
Գինու գնումների ծավալով երկրորդ տեղում Է Ուկրաինան: Հունվարից մինչեւ հոկտեմբեր այդ երկիր Է արտահանվել 10 միլիոնից ավելի շիշ գինի, ինչը 21 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Առաջատարների եռյակը եզրափակում Է Լեհաստանը, որն ստացել Է շուրջ 5 միլիոն շիշ գինի (20 տոկոսով ավելի անցյալ տարվա ցուցանիշից):
Գործակալության տվյալներով՝ վրացական գինին նաեւ ժողովրդականություն Է վայելում Չինաստանում եւ Բելառուսում: Տասն ամսում ՉԺՀ Է ուղակվել ավելի քան 4,5 միլիոն շիշ (+ 13 տոկոս), իսկ Բելառուս՝ ավելի քան 3,3 միլիոն շիշ (+ 17 տոկոս):
Վրաստանը հունվարից մինչեւ հոկտեմբեր նաեւ ավելի քան 881 հազար շիշ Է մատակարարել ԱՄՆ-ին (10 տոկոսով ավելի, քան անցյալ տարի), շուրջ 655 հազար շիշ Գերմանիային (+ 6 տկոս) եւ շուրջ 632 հազար շիշ Մեծ Բրիտանիային (+ 72 տոկոս):
Ընդամենը 2021 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Վրաստանն աշխարհի 60 երկրներ Է ուղարկել 83,8 միլիոն շիշ գնի, ինչը 11 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշներից: Ընդհանուր եկամուտը կազմել Է շուրջ194 միլիոն դոլար, ինչը 9 տոկոսով գերազանցում Է 2020 թվականի նույն տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: