Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Բաքվի սանձահարո՞ւմ, թե՞ եռակողմ գործարք

Իրանն ու Ադբեջանը պայմանավորվել են համատեղ հանձնախումբ ստեղծելու մասին, որն ըստ Իրանի արտաքին գործերի նախարարի՝ կօգնի ավելի լավ կառավարել հասարակական կարծիքն ու լրատվամիջոցները: Նա հայտարարել է, որ Ադրբեջանին համարում են ազգականներ և կարևոր են դիտարկում ազգակցական հարաբերությունը կառավարելը: Ըստ Հոդեյն Աբլոդահիանի, կարող են լինել տարաձայնություններ, սակայն կարևոր է դրանք հաղթահարելու քաղաքական կամքի առկայությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը բավականին բազմիմաստ է: Խոսելով հարևան Ադրբեջանին ազգականներ համարելու մասին, նա թերևս ակնարկում է որոշակի կրոնական համատեքստ, մասնավորապես Ադրբեջանի բնակչության շիա լինելու հանգամանքը, ինչպես Իրանը: Այդ ակնարկը թերևս ուղղված է ոչ միայն Ադրբեջանի, այլևս Թուրքիայի ղեկավարությանը՝ սուննիական Թուրքիայի, որը իր գերակայությունն է հաստատում շիա Ադրբեջանի վրա: Միաժամանակ սակայն, Իրանի նախարարի այդ ակնարկը կարող է լինել ոչ միայն դիմադրության ուղերձ, այլ լինել նաև գործակցության առաջարկ, այդ թվում Թուրքիայն: Առաջարկ այն իմաստով, որ Իրանը կօգնի սուննի Թուրքիային առավել լավ կառավարել շիա Ադրբեջանում տրամադրությունները, եթե այդ գործում Թուրքիան հաշվի առնի նաև Իրանի շահերն ու հետաքրքրությունները, իհարկե ոչ միայն Ադրբեջանի, այլ ավելի լայն իմաստով՝ այդ թվում Կովկասից դուրս ռեգիոններում: Ադրբեջանի և Իրանի միջև համատեղ հանձնախմբի ձևավորման պայմանավորվածությունը թերևս վկայում է, որ խորքում կա ընդհանուր որոշակի եռակողմ փոխըմբռնում: Հնարավո՞ր է դա համարել Իրանի ձեռքբերում, եթե հաշվի առնենք վերջին շաբաթների ադրբեջանա-իրանյան լարվածությունը:

Ուշադրության է արժանի թերևս այն, որ իրան-ադրբեջանական համատեղ պայմանավորվածության մասին հայտնի է դառնում Իրանի մրջուկային ծրագրի շուրջ բանակցության վերսկսման հեռանկարի որոշակիացմանը զուգահեռ: Հայտարարվեց, որ նոյեմբերի 29-ին բանակցությունը կվերսկսվի: Դա անշուշտ Իրանի շուրջ լարվածության նվազման, ըստ այդմ նաև Կովկասի ու Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի որոշակի նվազման նախադրյալ է, միաժամանակ նաև Իրանի ռեգիոնալ դերի առավել աշխուժացման: Այդ հանգամանքը Իրանի համար դարձել է Բաքվին սանձելու հի՞մք, թե՞ Ադրբեջանն ու Թուրքիան զուգահեռ փորձում են Իրանի հետ «ցրցամ» տալ իրենց այապես ասած երկկողմ «գործարքը»՝ Իրան-Վեցյակ գործարքի վերականգնման մեկնարկին զուգահեռ: Այստեղ է, որ շատ կարևոր է դառնում այն, ինչի մասին փորձեցինք խոսել նաև նախօրեին՝ Հայաստանի պատրաստ լինելը և գործընթացներից դուրս չհայտնվելը: Այդ իմաստով թերևս Երևանի համար կարող է որոշակի մեկնակետ դիտվել Վրաստան-Հայաստան-Իրան օրակարգային մերձեցման շուրջ աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում