Thursday, 30 03 2023
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«3+3»-ը դեկլարատիվ նախագիծ է, դրա կարևորությունը չափազանցնելու պատճառ չկա․ Էսկին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հրապարակախոս, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

-Պարոն Էսկին, ինչպես հայտնի է ռուս-թուրքական ջանքերով փորձ է արվում գործարկել այսպես կոչված «3+3»  նախաձեռնությունը։ Թեպետ Իսրայելն  այդ ձևաչափում ընդգրկված պետությունների ցանկում չէ, ի՞նչ դիտարկումներ կան սրա վերաբերյալ քանի որ նախագծի պոտենցիալ անդամ երկրների հետ Իսրայելը ունի թե բարեկամական և թե նույնիսկ թշնամական քաղաքականություն։

Նախևառաջ, հարկ է նշել, որ բանակցությունների համար տարածաշրջանային ձևաչափ ստեղծելու գաղափարը, որը ներառում է Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, ինչպես նաև Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, անիրատեսական է թվում։ Ռուսաստանն ու Թուրքիան տնտեսական համագործակցության ոլորտում գրանցել են ամենաբարձր շրջանառությունը։ Այժմ խոսքը նաև ատոմակայանի կառուցման և զենքի մատակարարման մասին է։ Միևնույն ժամանակ Մոսկվայի և Անկարայի միջև առկա է բաց մրցակցություն և քաղաքական տարաձայնություններ։ Մենք դա տեսնում ենք Սիրիայի, Լիբիայի և բուն Կովկասի օրինակով։ Այսօր դժվար է պատկերացնել նաև Ռուսաստանի և Վրաստանի փոխգործակցությունը, առանց որի 3 + 3-ը չի կարող գործել։ Եվ արդյոք դա անհրաժեշտ է հենց Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, եթե նրանց դիմաց նստեն տասնյակ անգամներ իրենց հզորությամբ և բնակչությամբ գերազանցող երկրների ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա մեր երկիրն  ուշադիր հետևում է տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի և Իրանի ազդեցության տարածմանը։ Բայց Երուսաղեմն իր հարաբերությունները կառուցում է առանձին երկրների հետ։ Կովկասում մեզ սկզբում հաջողվեց Վրաստանի հետ հաստատել սերտ և բարեկամական հարաբերություններ, հետո բարելավեցինք փոխգործակցությունը Ադրբեջանի հետ, իսկ հիմա սպասում ենք Թել Ավիվում Հայաստանի դեսպանին։

-Անկասկած է, որ նախագծի իրականացման պարագայում Թուրքիայի դերակատարությունը մեր տարածաշրջանում կմեծանա, որոշակիորեն նաև՝ Իրանինը։ Սա չի՞ մտահոգում Իսրայելին։

-Քանի որ 3 + 3 ձևաչափը դեկլարատիվ նախագիծ է և ոչ ավելին, դրա կարևորությունը չափազանցելու պատճառ չկա։ Ինչ վերաբերում է Իսրայելի մտավախություններին, ապա դրանք այս դեպքում դրանք սահմանափակ բնույթ կկրեն։ Կովկասում թուրքական էքսպանսիան պետք է մտահոգի Հայաստանին ու Վրաստանին, ինչպես նաև Ռուսաստանին, եթե հիշենք Չեչնիանյի և Թուրքիայի դերը իննսունականներին։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան ապրում է ծանր տնտեսական ճգնաժամի շրջան, որը կարող է վերածվել քաղաքական ճգնաժամի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում