Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանցիներին զգետնելուց հետո․ Հայ-ռուսական ոսկե դիմակայությունն այսօր

12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մասնակից ունի բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում: Վերջին անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը երեկ տպավորիչ հաղթանակ տոնեց: Մեր բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության մատնեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մուհամեդ Աբդուլաևին: Առաջին ռաունդի մեկնարկից Չալոյանը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի նկատմամբ՝ ապացուցելով, որ իրականում ինքն է մենամարտի ֆավորիտը: Նույն պատկերն էր նաև երկրորդ ռաունդում: Մեր մարզիկը վարելով անհամեմատ ավելի ակտիվ մարտ ադրբեջանցուն թույլ չտվեց լուրջ գրոհներ ձեռնարկել։ Երկրորդ ռաունդում ևս Չալոյանը հաղթեց զգալի առավելությամբ:

3-րդ ռաունդում գյումրեցի մարզիկը արդեն տակտիկական մենամարտ անցկացրեց վստահորեն պահպանելով առավելությունը: Մրցավարների որոշմամբ Չալոյանին հաղթանակ շնորհվեց 5։0 հաշվով։ Աշխարհի առաջնությունում մենք երկու մենամարտ ենք ունեցել ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ և երկուսում էլ հաղթանակ ենք տոնել: Ավելի վաղ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ գեղեցիկ հաղթանակ էր տոնել նաև Հովհաննես Բաչկովը: Ինչևէ, այսօր երեկոյան Չալոյանը ոսկե մեդալի համար կմենամարտի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։ Վերջինս 22 տարեկան է և ինչպես Չալոյանը մեծահասակների մրցաշարերում լուրջ արդյունքների չի հասել, ավելին, Պետրովսկին մեդալներ չի նվաճել նաև երիտասարդական միջազգայն մրցաշարերում։ Այս տարի նրան հաջողվել է դառնել Ռուսաստանի չեմպիոն և ընդգրկվել ազգային հավաքականում։ Պետրովսկին և Չալոյանը դասվում են Սերբիայի աշխարհի առաջնության գլխավոր հայտնությունների շարքում։ Հավատում ենք, որ այսօր կայանալիք հայ-ռուսական ոսկե դիմակայությունում մեր գյումրեցի մարզիկը իր կարիերայի կարևորագույն հաղթանակը կտանի։ Նշենք, որ անկախ Չալոյանը պայքարը սկսել էր 1/6 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել էր կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։ Աշխարհի առաջնությունում երեկ Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

Վեջինս կիսաեզրափակչում մենամարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն կուբացի Էնդի Գոմես Կրուսի հետ։ Ունենալով նկատելի առավելություն կուբացի մարզիկը հաղթեց 5։0 հաշվով։ Նշենք, որ այս քաշային կարգում Կրուսը ընդգծված ֆավորիտ է և տևական ժամանակ որևէ բռնցքամարտիկի չի հաջողվում լուրջ դիմադրություն ցույց տալ նրան։ Հավանականությունը մեծ է, որ կուբացին այսօր կհռչակվի աշխարհի եռակի չեմպիոն։ Հայ բռնցքամարտիկն իր հերթին երրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակչում էլ 3:2 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում մրցավարների որոշմամբ գյումրեցի բռնցքամարտիկը 2:3 հաշվով պարտվել էր թաիլանդի Սոմչայ Վոնգսուվանին, բայց հայկական կողմի բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվել է նրան: Չի բացառվում, որ երեկվա մենամարտը Բաչկովի համար վերջինն էր սիրողական բռնցքամարտում։

Տիտղոսակիր մարզիկը մտադիր է կարիերան շարունակել պրոֆեսիոնալ ռինգում։ Բելգրադի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացավ 11 մասնակցով։ Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում