Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 63․5 քաշային կարգում Հովհաննես Բաչկովը պարտվեց օլիմպիական չեմպիոն կուբացի Էնդի Գոմես Կրուսին։ Վերջինս մրցավարների որոշմամբ հաղթեց 5։0 հաշվով։
Այսպիսով մեր բռնցքամարտիկն արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի։ Հիշեցնենք, որ գերծանր քաշային Դավիթ Չալոյանն այսօր հաղթելով ադրբեջանցի Աբդուլաևեին դուրս եկավ եզրափակիչ և կմենամարտի ոսկե մեդալի համար։