Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինչն էլ հիմք ընդունելով և «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»: Այս մասին նոյեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Շիրակի արդեն նախկին մարզպետը: Իսկ այն, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքից, ինքը չէր շարունակելու ղեկավարել մարզը, ըստ Հովհաննես Հարությունյանի հստակ էր իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու որոշումից հետո:

Որպես մարզպետ իր վերջին ասուլիսի ժամանակ, Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց շիրակցիներին, ապա նաև ՀՀ Վարչապետին ու ՀՀ Կառավարությանը՝ պաշտոնն իրեն վստահելու համար: «Աշխատանքը պատվաբեր էր, իսկ որպես մարզպետ աշխատելը՝ կարեւոր․ կենսագրությունում Շիրակի մարզպետ աշխատելու ժամանակահատվածը ամենակարեւոր տողը կլինի: Ես եղել եմ հավատարիմ այն բոլոր ճիշտ մոտեցումներին, ինչը բնորոշ է շիրակցուն։ Իմ որոշումների հիմքում եղել են միայն ի նպաստ Շիրակի որոշումներ եւ ես ուրախ եմ․ հպարտ եմ, որ իմ կյանքի ընթացքում ունեցել եմ հնարավորություն նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար»,- անկեղծացավ Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե առաջիկայում ինչ պաշտոն է ստանձնելու. «Կան քննարկումներ, քաղաքական ղեկավարությունը, իմ գործընկերները եւ ես տարբեր քննարկումների մեջ ենք եւ ի վերջո քննարկումների արդյունքում ինչ որոշման որ հանգենք, անկախ այն հանգամանքից, թե ինքը ինչ պաշտոն կզբաղեցնի, միեւնույն է, լինելու եմ Շիրակի մարզի կողքին»։

Պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում փորձել է հնարավորինս անել շիրակցու հոգսը թեթևացնելու համար: «Իմ գործունեության տեսակի մեջ անընդհատ որոշումներիս հիմքում ընկած է եղել պատերազմի հետեւանքների հնարավոր չեզոքացումը, ՀՀ քաղաքացու կողքին լինելը, ականջալուր եւ օգտակար լինելը։

Այս ընթացքում թեկուզ դժվար, բյուջեի սղության պայմաններում մենք կարողացել ենք Կառավարությունից լրացուցիչ միջոցներ բերել մարզ եւ այն ծրագրերը, որոնք 2021 թվականին նախատեսված չեն եղել։ Մեծ աշխատանք է Թալին-Գյումրին՝ Հյուսիս-Հարավի մեծ հատվածն արդեն այս տարի իրականացվել է եւ շուտով Մարալիկի շրջանցող հատվածը նույնպես կբացվի․ մենք կունենանք ահագին բարվոք վիճակի, կարելի է ասել, լավ վիճակի ճանապարհ՝ Գյումրին Երեւանին կապող, եւ, կարծում եմ, 21 թվականի կարեւոր ձեռքբերումներից էր Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման հետեւողականության ապահովումը, որը մենք իրականացնում էինք ամենօրյա ռեժիմով»։

ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում մարզի մի քանի բուժհիմնարկ համալրվել է նոր սարքավորումներով, ներգրավվել են նոր կադրեր՝ մանկական ծառայությունը զարգացնելու համար։

Իսկ թե ինչու Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ քիչ ձայներ հավաքեց, Հովհաննես Հարությունյանը նշեց, որ պատճառները արդեն վերլուծվում է. «Հիմա էլ են վերլուծությունները ընթանում, որովհետեւ շատ կարեւոր խնդիր կա․ պետք է հասկանալ, թե ինչու մեր քաղաքացիները չուզեցին գնալ ընտրության։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ձախողել, դա այն վարած քաղաքականությունն է, որով անընդհատ կարեւորում ենք քաղաքացու քվեն եւ այո, ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր քվեն, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, կարեւոր է։ Ինչպես որոշի ՀՀ քաղաքացին, այդպես էլ լինելու է։ Եթե որոշում է չգնալ ընտրությունների, կունենան նման պատկեր, եթե որոշում է գնալ եւ ընտրել, իր քվեն լինելու է ամենաամենակարեւորը»:

Հովհաննես Հարությունյանի կարծիքով Շիրակի հաջորդ մարզպետն ի զորու կլինի լուծել իր առջև դրված խնդիրները: «Շիրակի մարզում խնդիրները կարեւորությամբ իրար չեն զիջում եւ ասել, որ այս մի հարցը ավելի կարեւոր է եւ պետք է օր առաջ լուծել, քան մյուսը, մի քիչ չի համեմատվում, որովհետեւ յուրաքանչյուրն էլ կարեւոր են։ Կարծում եմ եւ համոզված եմ, որ Շիրակի նոր մարզպետն ի զորու կլինի այդ խնդիրները լուծել՝ հետեւողական աշխատանք տանելով եւ նաեւ նոր ծրագրեր ներդնելով»,-հավելեց Հովհաննես Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում