Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների մասին: Խմբակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաեւ Թուրքիան: Արթուր Վանեցյանը հրատապ է համարել Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում կարեւորվել է միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը` ստիպելու համար, որ Ադրբեջանը վերադարձնի գերեվարված անձանց:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով անվտանգային խնդիրներին` խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների եւ ուժի կիրառման, հակահայ քարոզչության վերաբերյալ, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

«Պատգամավորներն իրենց դիրքորոշումներն են հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Նշվել է, որ ընդդիմադիր 2 պատգամավոր գտնվում է անազատության մեջ, իսկ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների զգալի թվով պատգամավորների դեմ հարուցված են քրեական գործեր: Ըստ Արթուր Վանեցյանի` իշխանությունը փորձում է քրեական գործերով լռեցնել քաղաքական հակառակորդներին, ինչպես նաեւ սահմանափակել այդ պատգամավորների ազատ տեղաշարժը, այլ խոսքով` խոչընդոտել նրանց` պատգամավորական գործունեությունից բխող գործուղումների մեկնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Արթուր Վանեցյանն ու Հայկ Մամիջանյանն անդրադարձել են մեր երկրում ընտրական բարեփոխումներին, դատական համակարգին, ԶԼՄ-ների անկախությանը եւ խոսքի ազատության սահմանափակումներին առնչվող հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում