Ըստ շրջանառվող, բայց պաշտոնապես չհաստատվող և չհերքվող տեղեկատվության Մոսկվայում հնարավոր է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում և որոշակի ընդհանուր մոտեցումների շուրջ փաստաթղթերի ստորագրում: Այս տեղեկատվությունը տեղի ունենում ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցների, Հայաստանի ԱԳ նախարարի, իսկ հետո Ադրբեջանի նախարարի հետ ֆոնին: Երևանում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի հանդիպումը Արցախի նախագահի հետ և այդ հանդիպմանը արձանագրվում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի անհրաժեշտությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումով Արցախի կարգավիճակի ճշգրտումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: