Կոլումբիայի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սողանքի պատճառը հորդառատ անձրևներն են:
Անհետ կորած է համարվում 20 մարդ, վիրավորվել են առնվազն 10-ը, նրանց մի մասը հոսպիտալացվել է:
Փրկարարներն աշխատանքներ են կատարում տուժածների հայտնաբերելու նպատակով: