Թերթը գրում է, որ Համահայկական խաղերի հանդիպումների ժամանակ արձանագրվող սպորտային բախումները երբեմն հանգեցնում են «ազգամիջյան բախումների»։ Թուրքահայերը խաղահրապարակում անվանվում են թուրք, պարսկահայերը՝ պարսիկ…
Թերթն անդրադառնում է օրերս՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած մի այդպիսի դեպքի ու գրում, որ Իրանի Շահին Շահր քաղաքի ֆուտբոլի թիմը հրաժարվել է խաադաշտ դուրս գալ Երուսաղեմի թիմի հետ։ «Սրա պատճառը իրանա-իսրայելական թշնամական հարաբերություններն են»։
«Հայկական ժամանակ»-ն առնվազն զավեշտալի է համարում այն, որ Համահայկական խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։