Monday, 27 06 2022
Ինչ են սկսում Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը. Հայաստանի ԱԳ նախարարի այցը
Երբ արատավոր աշխարհը փլուզվում է, բացվում է կառավարման արդար տարբերակ ստեղծելու հնարավորություն․ Արբակ Խաչատրյան
Գագիկ Ջհանգիրյանը վիրահատվում է
11:30
ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի միջին եւ մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN
Տարադրամի փոխարժեք – Հունիսի 27, 2022
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը
ԱԱԾ-ի կողմից կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
10:20
Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն կգնի
ԵՊՀ-ն նոր միջազգային գործընկերներ ունի
Դրամի փոխարժեքն այս պահին իրականում լողացող է. տնտեսվարողները անորոշության մեջ են
Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից. Էրդողանի խոսնակ
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Մինսկում դատախազների հանդիպումը դեկլարատիվ է և չի կարող բեկումնային լինել գերիների վերադարձման հարցում
09:09
ՀԱՀ-ում գիշերային ակումբում առեղծվածային հանգամանքներում 20 մարդ է մահացել
Առանձին քվեաթերթիկով ընտրություն՝ «կարուսելը» բացառելու համար․ իշխող ուժի նոր առաջարկը ընդունում է նաև քաղհասարակությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է ադրբեջանական բանակի թվակազմի ավելացման մասին
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկրաշարժ Հայաստանում
ԱՄՆ-ն դնում է մատը Հայաստանի «ցավոտ» կետին
00:00
Թվիթերի ղեկավարությունը միաձայն խորհուրդ է տալիս ընկերությունը վաճառել Մասկին
23:45
Գերմանիայի երիտասարդները սկսել են քիչ խմել և շատ մարիխուանա ծխել
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիա
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
Արման Վարդանյանը կգլխավորի ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը
Աղբատարը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին
Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են

Հայ-ամերիկյան հարաբերության կամուրջը. ինչով է եկել և ինչով կգնա Էրիկա Օլսոնը

Երևանում տեղի են ունենում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի փոխտեղակալ էրիկա Օլսոնի հանդիպումները Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Օլսոնի այցը ռեգիոնալ է, և դատելով այցի վերաբերյալ տարածված տեղեկատվությունից, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը դիտարկելու կամ ուրվագծելու է ԱՄՆ նոր վարչակազմի կովկասյան քաղաքականությունը՝ իր հին ու նոր մոտեցումների ամբողջության մեջ: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչը կմնա հնի, իսկ ինչը կգա նոր մոտեցումների դաշտ: Ահա այդ առումով էլ առանցքային է իհարկե թե ռեգիոնալ համատեքստը, թե այդ համատեքստում նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունը:

Ամերիկացի պաշտոնյան բերե՞լ է երկկողմ հարաբերության որոշակի նոր պատկերացում-առաջարկների փաթեթ, թե՞ եկել է այդ կապակցությամբ հայաստանյան քաղաքական ղեկավարության մտադրությունները, քաղաքական կամքը, պատրաստակամությունն ու կարողությունը, այսպես ասած քաղաքական հողը շոշափելու: Հարկ է նկատել, որ հայ-ամերիկյան հարաբերությունը խորացնելու համար բոլորովին բարենպաստ միջավայր և ժամանակահատված չէ: Դա իհարկե առաջին հերթին պայմանավորված է ամերիկա-ռուսական դիմակայության պահպանվող գերբարձր աստիճանով, չնայած երկու երկրների միջև նաև համատեղ քննարկումներին և որոշ հարցերում նաև հնարավոր պայմանավորվածություններին:

Մյուս կողմից սակայն, թեև միջավայրը ամենևին լավագույնը կամ ամենապարարտը չէ՝ մեղմ ասած, այդուհանդերձ ամենահրատապ ռեժիմում է թերևս անհրաժեշտությունը: Անվտանգային, ռազմա-քաղաքական լուրջ մարտահրավեր ունեցող Հայաստանի համար իհարկե չափազանց կարևոր է բացի իր աշխատանքային հիմնական գործընկեր և դաշնակից համարվող Ռուսաստանից, սերտ և առավելագույն արդյունավետ աշխատանքային հարաբերություն ունենալ միջազգային անվտանգային համակարգի անվիճելի առաջատարի՝ Միացյալ Նահանգների հետ: Ընդ որում, այստեղ իհարկե առանձին որևէ մեծ կամ փոքր խնդիր հնարավոր է դիտարկել, սակայն լայն իմաստով աշխատանքային ադյունավետ հարաբերության պարագայում արդեն առանձին ուղղությունների ռեժիմը կարող է կախված լինել և որոշվել առանձին գործոններով: Միջավայրը բարդ է, բայց բարձր է հրատապության աստիճանը, ըստ այդմ Երևանը պետք է կարողանա առավելագույնն անել հայ-ամերիկյան հարաբերության աշխատանքային խորությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար: Եվ այստեղ թերևս որպես մեխանիզմ առաջին պլան պետք է գա ԱՄՆ հայկական սփյուռքը, որը պետք է լինի հայ-ամերիկյան հարաբերության կամուրջ այն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որ կա այսօր: Երևանն ու Վաշինգտոնը պետք է քննարկեն որպես հայ-ամերիկյան հարաբերության հաղորդուղի այդ մեխանիզմի բովանդակային և կառուցվածքային արդիականացման ուղիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում