Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովին հնարավորինս օբյեկտիվություն կհաղորդի

Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ձևավորվում, որտեղ ընդգրկված կլինեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Հնարավոր է, հանձնաժողովում ներկայացված լինեն նաև Արցախից ներկայացուցիչներ, նաև փորձագետներ, զինվորականներ: Արդյոք Արցախի քաղաքական ուժերը մտադրություն ունեն մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Միասնական» հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը նշեց. «Մենք միշտ պատրաստ ենք քննարկելու ցանկացած առաջարկություն: Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա կարծում են, որ այն հարցերը, որոնք քննվելու են այդ հանձնաժողովում, եթե Արցախի այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից այդ հարցերի վերաբերյալ լինեն օբյեկտիվ ու ռեալ պատասխանը, դա ևս մասնակցություն է:  Այն, որ պետք է քննվեն այդ պատերազմի հանգամանքները, և փորձագիտական մակարդակով, և հանրային վերաբերմունքի տեսակետից, դա միանշանակ է: Եթե ինչ-որ ձևով աջակցելու, մասնակցելու կարիք կլինի, սիրով պատրաստ ենք, բայց այս պահին կոնկրետ նման հարց չկա օրակարգում»,-ասաց նա:

Հայրապետյանը հավելեց, որ ամեն դեպքում ամեն ինչ պետք է պարզ դառնա հանրությանը. «Նաև շատ կարևոր է հայտնաբերված թերությունները, սխալները, հանցագործությունները ի հայտ բերվեն, որ հետագայում նման սխալները, բացթողումները չկրկնվեն»:

Նույն խնդրի առնչությամբ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ կլինի, որ Արցախից նույնպես այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեն՝ օբյեկտիվ քննություն կատարելու համար. «Այդ մասնակցությունը կարող է լինել նաև փորձագիտական մակարդակով, փորձագետների ներգրավեն, կամ քաղաքական ուժերից: Երկու տարբերակով էլ վատ չի լինի:

Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը, համենայնդեպս, հնարավորինս օբյեկտիվություն կհաղորդի, որովհետև մարդիկ, որոնք այստեղ են եղել այդ ժամանակ, ականատես են եղել և որոշակի ինֆորմացիայի են տիրապետում»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի նման հանձնաժողովի աշխատանքներից, Բալայանը պատասխանեց. «Դա օբյեկտիվ լինել չի կարող, որովհետև կամա թե ակամա այդ գործընթացների պատասխանատուն եղել է  իշխանությունը, և հիմա ո՞վ պետք է ում քննի: Կարծում եմ՝ հետագայում երբ կլինի նոր իշխանությունը, նոր հնարավոր կլինի օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել: Մարդու բնույթն է այդպիսին, ոչ մեկը չի նպաստի իր սխալները կամ իր կատարած կամ չկատարած գործերը ջրի երես հանելուն: Վերջիվերջո, այն ամենը, ինչ կատարվել է այդ 44 օրերի ընթացքում թե ռազմաճակատում, թե մինչև պատերազմը, այդ ամենի պատասխանատուն օրվա իշխանություններն են, և հազիվ թե այս իշխանությունների օրոք այդ ամենը ջրի երես դուրս գա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում