Thursday, 18 04 2024
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին

Բաց նամակ Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողկոսին

03.11.2021թ․

Բաց նամակ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԱՐԱՄ Ա.ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Հայկական Բժշկական Ասոցիացիան մեր երկրի խոշորագույն բժշկական հասարակական կառույցն է, ներկայացնում է հազարավոր բժիշկների։ Նրանցից շատերն արդեն երկար ամիսներ ամեն օր պայքարում են կորոնավիրուսով վարակաված մեր հայրենակիցների կյանքի համար։ Նրանց շնորհիվ ապաքինվել են հարյուր հազարավոր հիվանդներ։ Ցավոք այս պայքարը միշտ չէ, որ պսակվում է հաջողությամբ, ունենք հազարավոր զոհեր, որոնց թիվն աճում է ամեն ժամ։ Մենք անպայման շարունակելու ենք մեր աշխատանքը և պայքարելու ենք յուրաքանչյուր կյանքի համար։ Բայց այսօր մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել մահերի քանակը բազմակի անգամներ։ Ցավոք, Հայաստանում հակապատվաստումային շարժումը հաճախ ուղեկցվում է կեղծ ու շինծու կրոնական թեզերով, որոնք որևէ կապ չունեն մեր իրական հավատի հետ։ Ստեղծվում է արհեստական անվստահության միջավայր, որն էլ մեր հայրենակիցների շրջանում բերում է պատվաստումային գործընթացի դանդաղեցման։ Ցավոք հապաղումն այս պարագայում հաճախ հավասար է մահվան։

Խնդրում ենք Ձեզ, սատար կանգնել մեր առողջապահական համակարգին, օգտագործել Ձեր հեղիանակությունը, ժողովրդին հասցնել հայրապետական խոսքն ու հորդորել հայոց եկեղեցու հետևորդներին հնարավորինս կարճ ժամկետներում պատվաստվել։

Վստահ ենք, որ միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել նաև այս արհավիրքը։

Հարգանքով,

ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյան Меньше

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում