Sunday, 22 05 2022
11:00
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննադատել է Գերմանիային՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված դիրքորոշման համար
Իշխանությունը սատկած առյուծ չէ, որ նստես ու քշես. Չախոյանը` Քոչարյանին
Սյունիքի միջանցքի խնդիրը մեծացրել է Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ
Եկեք բանավեճի Հանրայինի եթերում, եթե վստահ եք ձեր ասելիքի ճշմարտացիությանը. Ալեքսանյանը’ «Հայաստան» դաշինքին
Հայաստանում գնաճը ներմուծված է, հետևաբար Կենտրոնական բանկը ոչինչ չի կարող անել
10:09
Ժնեւում վաճառվում Է գոլֆի գնդակի չափի տանձաձեւ ադամանդ
Ինչու է Արցախի ԱԺ պատգամավորների աշխատավարձի բարձրացմանը վերաբերող նախագիծը հանվել շրջանառությունից
09:45
Պիկասոյի «Պառկած մերկ կինը» նկարը 67,5 մլն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում
09:30
«Վեկտոր»-ը ծաղկախտի դեմ նոր պատվաստանյութի գրանցման հայտ Է ներկայացրել
09:15
Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել
Գիտուժ, որը պիտի վերածվի զինուժի
00:00
Արգելվել է Ջո Բայդենի մուտքը ՌԴ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23:30
Պուգաչովայի և Գալկինի բաժանման մասին լուրերը կեղծ են
23:15
Գերմանիայում տորնադո է մոլեգնում. կա զոհ
Մաքրվել է Երևանի ամենամեծ վարչական շրջանի 18 տարածք
Մայիսի 22-ին երթ կամ հանրահավաք չի լինի. Իշխան Սաղաթելյան
22:30
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Երկիրը «փրկիչների» կարիք չունի…
Իրանի հետ ունենք համընկնող շահեր, նվազում են Սյունիքի ռիսկերը
ՏՏ ոլորտի միջոցառումները կխթանեն ՀՀ ոլորտի վրա հիմնված տնտեսության զարգացմանը. մեկնարկել է Երևան Թեք Ֆորումը
Ուզում եմ իմանալ «30+1» գործը փակվե՞լ է, թե ոչ․ Դաշնակները հիմա ի՞նչ են ուզում
Վրաստանում երկու երկրաշարժ է գրանցվել
Հակիրճ՝ բրյուսելյան հանդիպման մասին
Գիտությունն է մեր պետականության, ինքնիշխանության պահողը
Մեր ազնիւ ժողովուրդի զաւակներէն կը խնդրուի այս ապատեղեկատուութեան զոհ չդառնալ. Հաղորդագրութիւն Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան
Ուկրաինական պատերազմ. էսկալացիա՞, թե՞ դիվանագիտություն
Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաքին
Փաշինյանը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի ու Հայաստանի անունից բանակցություններ վարելու. Սաղաթելյան
Հակառակորդը կրակել է սահմանի արևելյան հենակետերի ուղղությամբ. կա տուժած

Կտրականապես դեմ եմ, որ Հայաստանը ներգրավվի «3+3»-ում, այդ նախագիծն ունի հեռահար նպատակներ․ Կարեն Օհանջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն քննարկում են «3+3» ձևաչափի իրականացման հնավորությունը։ Մինչ այս պահը Հայաստանից պաշտոնական արձագանք չկար, երեկ ԱԳՆ խոսնակը նշել էր, որ ցանկացած այդպիսի ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա:

Գաղափարն ինքնին, եթե վերացնենք Հայաստանի համար ստեղծված հետպատերազմյան անմխիթար վիճակից, վատ չէ և ուղղված է տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների ներդաշնակեցմանը, ինչը, հիպոթետիկորեն, կարող է մարդկային բոլոլոր չափորոշիչներով բեկման հանգեցնել Հայաստանի բոլոր ուղղություններով և բաղադրիչներով։ Բայց պետք է կրկնեմ՝ միայն հիպոթետիկ։ Այս գաղափարն ունի երկու կարգավիճակ՝ 1) գաղափարը՝ որպես գաղափար, այսինքն՝ մնում է թղթի վրա, և 2) գործնական իրականացում։ Ես կտրականապես դեմ եմ, որ Հայաստանը ներգրավվի այս գաղափարի իրականացման գործընթացում, քանի որ այն նպատակ ունի վերջնականապես ավարտին հասցնել Հայաստանը որպես պետություն, և դա առաջին հերթին հետաքրքրում է Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը երբեք չի համակերպվի իր ներկայիս կարգավիճակին, այն երկրին, որը կորցրել է ոչ միայն Արցախը, այլև իր տարածքի զգալի մասը, և վաղ թե ուշ պետք է վրեժխնդիր լինի և՛ Ադրբեջանից, և՛ Թուրքիայից և  ինչու ոչ՝ Ռուսաստանից ու Իրանից։ Այդ իսկ պատճառով, ըստ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի գործարքի, պետք է հնարավորինս դժվարացնել Հայաստանին արագ վերականգնվելը և նրան զրկել վրեժխնդրության կամքից։ Այս գաղափարը ենթադրում է միջանցքների բացում, այդ թվում՝ այսպես կոչված Զանգեզուրի։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Կարծում եմ՝ պետք չէ մանրամասն անդրադառնալ այս սպառնալիքին, միայն կասեմ, որ ամբողջ Սյունիքը և ոչ միայն կհայտնվի մեր թշնամիների ձեռքում։ Մեզ դա պե՞տք է։ Բացի այդ, ես միանգամայն վստահ եմ, որ այս գաղափարը տարածաշրջանին բարգավաճում չի բերի, ամենայն հավանականությամբ այն շահավետ կլինի  միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Ուստի ողջունելի է Հայաստանի ԱԳՆ-ի զուսպ արձագանքն այս հարցում։

Արդյոք ռուսթուրքական տանդեմի նպատակը չէ ԱՄՆին ու Ֆրանսիային կոնֆլիկտից դուրս թողել։

Այս գաղափարը նաև հեռահար ծրագրեր ունի՝ սահմանափակելու Արևմուտքի ազդեցությունն այս տարածաշրջանի վրա, մասնավորապես՝ փորձել նվազագույնի հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործում և վերջնականապես թաղել խնդրի որոշման հարցը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորեցնող կարգավիճակը։ Բացի այդ, կա նպատակ՝ «3+3» ձևաչափի միջոցով հանել Վրաստանը ԱՄՆ-ի և Եվրամիության ազդեցությունից և ՆԱՏՕ-ի մտադրությունից՝ ընդունել Վրաստանն իր կազմում։ Գաղափարն ինքնին արտաքուստ թվում է, որ ուղղված է տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը, սակայն այն ունի թաքնված քաղաքական ենթատեքստ, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք՝ դուրս մղել ԱՄՆ-ին և Ֆրանսիային և ողջ Արևմուտքին Արևմտյան Ասիայից: Կարծում եմ, որ այս հակահայ ու հակավրացական գաղափարի գաղափարախոսներն ունեն նաև մեկ այլ օրակարգ՝ ապագայում «3+3» քաղաքական կազմակերպության ստեղծումը, ինչպիսին ԵՎՐԱԶԵՍ-ն է…

Հայաստանն այս ձևաչափում ունենու՞մ է բարեկամներ, եթե Վրաստանը մերժում է այս ձևաչափը։

-Չեմ կասկածում, որ Վրաստանը կմերժի այս գաղափարը, գոնե դրա գործնական իրականացումը։ Նա կարող է մասնակցել քննարկումներին, բայց քաջ գիտակցում է, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա Վրաստանին վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան, ինչը նշանակում է, որ առանց դրանց Վրաստանը երբեք չի բացի իր հաղորդակցությունը Հայաստանի և ինքնահռչակ Աբխազիայի տարածքով անցնող այլ երկրների հետ։ Սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում լարվածության ինտրիգը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտով չի ավարտվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում