Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ամերիկա-վրացական ուշագրավ զուգահեռ Երևանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Երևանում ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Բուրչուլաձեն հանդիպել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Վարչապետ Փաշինյանը նրա հետ հանդիպմանը նշել է հայ-վրացական հարաբերությունը խորացնելու պատրաստակամության մասին, ընդգծելով նաև բարձրաստիճան պաշտոնյաների կապի կարևորությունն ու ջերմ ողջույն փոխանցելով Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիին:

Վրաստանի պաշտպանության նախարարը իր հերթին խոսելով հայ-վրացական գործակցության կարևորոթյան մասին, ընդգծել է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի քաղաքական կենսագրության հանդեպ հարգանքը: Հայ-վրացական հարաբերության կարևորության մասին խոսելը մի կողմից երբեք ավելորդ չէ, մյուս կողմից թերևս ժամանակն է այդ հարաբերության կարևորությունն ամրացնել հայ-վրացական միջպետական և միջհասարակական «կոոպերացիայի» առավել շոշափելի դրսևորումներով: Առայժմ սակայն երկու երկրներն ունենալով ընդհանուր բնական շահեր, արտաքին և անվտանգային քաղաքականության առումով գտնվում են տարբեր տիրույթներում, աշխարհագրորեն լինելով սահմանակից հարևաններ: Թերևս այդ բարդ իրավիճակում որոշակի ելքերի աիրդյունավետ փնտրտուքին է ուղղված նաև Վրաստանի նախաձեռնությունը՝ լինել միջնորդական հարթակ Երևանի ու Բաքվի միջև, ինչն անկասկած իրականացվում է ոչ առանց Վաշինգտոնի հետ Վրաստանի աշխատանքի համակարգվածության: Այդ իմաստով ուշադրության է արժանի հենց այն, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինի Թբիլիսի այցից կարճ ժամանակ անց: Եվ գուցե մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ այցը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ռեգիոնալ այցին զուգահեռ: Ավելին, նոյեմբերի 2-ին Հայաստան է ժամանել նաև Օլսոնը, ու Երևանում էլ այցի ընթացքում կազմակերպվելու է ԱՄՆ դիվանագետների ռեգիոնալ հավաք՝ Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների, ինչպես նաև Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի մասնակցությամբ: 2018 և 2019 թվականներին այդպիսի հավաքներ անցկացվել են Բաքվում և Թբիլիսիում: Երևանյան հավաքը նախատեսված է եղել 2020-ին, սակայն չի կայացել համաճարակի պատճառով:

Ըստ էության, Օլսոնի ռեգիոնալ այցը Ջո Բայդենի վարչակազմի թերևս առաջին «հայեցակարգային» ուսումնասիրությունն է Կովկասում իրերի դրության առնչությամբ, որոնք նոր ստատուս-քվոյի տեսքով են դասավորվել Արցախի դեմ պատերազմից հետո: Դեռևս պարզ չէ, թե ինչ եզրահանգման կգա ԱՄՆ նոր վարչակազմը, սակայն կարծես թե բավականին նկատելի է, որ առնվազն շոշափելիորդն դիտարկվում է վրացական հարթակի տարբերակը, որպես ամերիկյան ռեգիոնալ քաղաքականության գործիքակազմի հիմնական տարրերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում