Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից հայտնի է դառնում, որ դաշինքը կունենա ևս մեկ կին պատգամավոր։ Ցուցակում հաջորդը՝ Ասպրամ Կրպեյանն է։ Վերջինս Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է։