Լիմասսոլում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշային կարգում Աղվան Մելիքյանը երկամարտում ցույց տվեց 376կգ արդյունք և նվաճեց բրոնզե մեդալը: Նույն քաշային կարգում Նորայր Վարդանյանը երկամարտի 361կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը;