Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

ԱՄՆ-ն դեմ է 3+3-ին, բայց թե դրա փոխարեն ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները՝ շարունակում է մնալ ոչ ակնհայտ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։

Ինչպես հայտնում եմ Հայաստանում Ամերիկայի դեսպանատնից, Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև՝ կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Ուրախ ենք, որ տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոնք թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների նման մեծածավալ ներկայացուցչությամբ այցելությունը մեր տարածաշրջան խոսում է ԱՄՆ-ի կողմից սեփական քաղաքականությունը նախևառաջ գույքագրելու մտադրության մասին․«Երկրորդն այն է, որ  քաղաքականության գույքագրումն ինքնանպատակ չէ՝ առ այն, թե ինչ ակտիվներ ունեն, ինչ է պակասում, նաև այս այցելությունների ու հանդիպումների ժամանակ կձևակերպվեն, թե տարածաշրջանային խնդիրների հետ կապված որոնք են Միացյալ Նահանգների մոտեցումները և թե որոնք են առկա այն միջոցները, որոնք ՄԱՆ-ն կարող է կիրառել իր շահերն առաջ տանելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ սա չափազանց  դրական զարգացում է ՀՀ-ի շահերի տեսակետից․«Բայց որպեսզի  բոլոր այս բարենպաստ գործոնները  մեր օգտին աշխատեն՝ անհրաժեշտ է մեծ ակտիվություն հայկական կողմից ու հմուտ խաղ, որպեսզի կարողանանք ներդաշնակեցել դրանք մեր շահերի հետ։ Օբյեկտիվորեն, բազմաթիվ հարցերում մեր և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են ու սա պետք է ֆիքսել։ Իսկ թե դա որքանով կնյութականացվի գոնե մեր մասով կախված է մեզանից։ Անկախ նրանից, որ մեր տարածաշրջանը ֆրագմենտացված ու կտրտված է տարբեր կոնֆլիկտների պատճառով, այնուամենայնիվ Միացյալ Նահանգները սեփական քաղաքական որոշումները կայացնելիս ռեգիոնը դիտարկում է որպես մեկ միասնակցություն»։

Ինչ վերաբերում է 3+3-ի հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշմանը և թե մենք կարո՞ղ ենք այդ հարցում հույսներս Միացյալ Նահանգների վրա դնել, մեր զրուցակիցը  պատասխանեց․«Թե որն է Միացյալ Նահանգների մոտեցումն այդ ձևաչափի հետ կապված՝ Պենտագոնի ղեկավարը Թբիլիսիում արդեն նշել է։ Հիշեցնեմ՝ Օսթինն ասաց, որ նախ Ռուսաստանը թող իր պարտավորությունները կատարի, հետո նոր ինչ-որ ձևաչափերով մեջտեղ ընկնի։ Իսկ թե  դրա փոխարեն ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները՝ շարունակում է մնալ ոչ ակնհայտ։ Հենց այստեղ է, որ Միացյալ Նահանգներն, իմ տպավորությամբ փորձում է որոշակիություն մտցնել։ Իհարկե Հայաստանի համար չափազանց դրական է այն, որ ռուսական ու թուրքական շահերի պատանդի կարգավիճակից Ադրբեջանի լկտի ճնշումներից դուրս գալու հնարավորություն կա։ Բայց մյուս կողմից էլ, իհարկե Երևանը չպետք է իր մոտեցումներում այդ կոնստրուկտիվ տրամադրվածությունը որևէ չափով նվազեցնի, որովհետև վերջնական կարգավորումը, որոշակիությունը բխում է հայկական շահերից, իրավունքի գերակայությունը ևս բխում է մեր շահերից։ Իսկ մեր շահերից չի բխում անորոշությունը, գորշ գոտում գտնվելը։ Դա այն է, ուր մեզ ուզում են մղել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Այդ ժամանակ արդեն գործելու է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում