Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռևանշն ու արդարության հաղթանակը․ Հայաստանը պատմական հաջողություն է գրանցում բռնցքամարտում

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն երկու բրոնզե մեդալ։ Գերծանր քաշայինների պայքարում քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը երեկ մրցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ և ծանր պայքարում հաղթելով 3:2 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նշենք, որ բռնցքամարտում կիսաեզրափակչում պարտված բռնցքամարտիկներին շնորհվում է բրոնզե մեդալ։ Հավատում ենք սակայն, որ Չալոյանը չի բավարարավի ձեռք բերածով։ Եզրափակչի ուղեգիրը մեր բռնցքամարտիկը վիճարկելու է ադրբեջանցի Մումամադ Աբդուլաևի հետ։ Դավիչ Չալոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում մեր մարզիկը 4:1 հաշվով հաղթել էր կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին:Նշենք, որ Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը:Նույն Մուլուջոնովի հետ Չալոյանը հանդիպել էր նաեւ 2021 թվականի սեպտեմբերին Մոկսվայում անցկացված բանակայինների աշխարհի առաջնությունում: Կիսաեզրափակիչում Չալոյանը պարտվել էր ուզբեկ բռնցքամարտիկին և բավարարվել բրոնզե մեդալով:

Փաստորեն, երկու ամիս անց հայաստանցի բռնցքամարտիկը տպավորիչ ռևանշի հասավ ուզբեկ մրցակցի նկատմամբ անհամեմատ ավելի մեծ մրցաշարում։ Չալոյանը ադրբեջանցի մրցակցի հետ կմենամարտի նոյեմբերի 4-ին։ Ինչևէ, միանգամայն դրամատիկ ավարտ ունեցավ 63․5 քաշային կարգում մեր հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովի մենամարատը Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի դեմ։ Մրցավարների ակնհայտ սխալ որոշմամբ Բաչկովը պարտվել էր 2։3։ Մենամարտից հետո սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել էր մրցավարների որոշումը։ «Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թաիլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թաիլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշա հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը: Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու քառորդ եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադարձվում է մեզ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»- նշված է ՀԲՖ-ի տարածած հայտարարության մեջ:

Ի դեպ, Բաչկովը ռինգում երկրորդ անգամ էր հանդիպում Վոնգսուվանին: 2019 թվականի աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում Բաչկովը 4:1 հաշվով հաղթել էր Թաիլանդի ներկայացուցչին:Գյումրեցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16եզրափակչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում Բաչկովը մրցել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տոնել:Այսպիսով, աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենաերկու ներկայացուցիչ:Հիշեցնենք՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով։ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։

ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում