Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Լավրովի լռությունն ու Երևանի խոսքը «3+3»-ի մասին. համանախագահության մանդատն անքննելի է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից մեկ օր անց հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Ինչպես դիտարկել էի Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի առումով, մեծ հավանականությամբ այն կարող է լինել առաջիկա օրերին Մոսկվայում հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ Վեհաժոցով կազմակերպելու ջանքի մաս: Եվ հաջորդիվ Բայրամովի հետ հհեռախոսազրույցը թերևս հաստատում է այդ դիտարկումը: Միաժամանակ, երկու հեռախոսազրույցների շրջանակում հատուկ ուշադրություն է գրավում ամենից շատ և զգայուն քննարկվող հարցերից մեկը՝ 3+3 ձևաչափը:

Բանն այն է, որ նախօրեին հայտարարություն տարածեց Հայաստանի արտգործնախարարությունը, որի խոսնակն անդրադառնալով «3+3» ձևաչափին նշել է, որ Երևանի համար ռեգիոնալ գործակցության և քննարկումների հեռանկարները դիտարկելի են, սակայն որևէ ձևաչափի համար կարևոր է դրան մասնակից պետությունների միջև հարաբերության դրական միտումների առկայությունը:

«Մեզ համար սկզբունքային է նաև, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ», Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան նշել էր Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Փաստորեն, Երևանը մերժում է «3+3»-ը, կամ այսպես ասած դրա թուրք-ադրբեջանական «մոտիվը», որտեղ անկասկած գերխնդիրը հայ-ադրբեջանական հարցը այդ ձևաչափ բերելն է, իսկ դրանում առավելություն ստանալն ու իրացնելը նրանց համար արդեն փորձված տեխնիկայի հարց է:

Երևանը նշում է, որ հարաբերության դրական տրամադրվածության դեպքում ամենևին դեմ չէ քննարկել ռեգիոնալ գործակցության ձևաչափ, սակայն այդ ձևաչափը չի կարող դիտարկվել ռեգիոնալ նշանակության այլ ձևաչափերին հակոտնյա և այսպես ասած այլընտրանք: Այլ կերպ ասած, Երևանը նշում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից Արցախի հարցը դուրս բերելը քննարկման ենթակա չէ և 3+3-ը կարող է քննարկվել, սակայն չի կարող կասկածի տակ դնել Մինսկի եռանախագահության մանդատը: Սա ռացիոնալ և օպտիմալ շեշտադրում է, ինչի մասին հոդված-մեկնաբանություններում խոսել եմ բազմիցս: Հատկանշական է, որ Երևանն իր դիրքորոշումն արտահայտում է Լավրովի հետ Միրզոյանի հեռախոսազրույցից հետո, և Լավրով-Բայրամով հեռախոսազրույցին գրեթե զուգահեռ: Ի դեպ ուշադրության է արժանի, որ Լավրովն ու Արարատ Միրզոյանը չեն խոսել 3+3-ի մասին, համենայնդեպս թե հայկական, թե ռուսական կողմի հաղորդագրություններում չկա այդ թեման: Թեման չկա նաև Բայրամովի հետ զրույցի ռուսական պաշտոնական հաղորդագրությունում: 3+3-ը հիշատակել է միայն ադրբեջանական կողմը, ինչը ևս բավականին խոսուն է: Անկասկած է, որ այդ ձևաչափի վերաբերյալ կա ռուսական և թուրք-ադրբեջանական պատկերացումների տարբերություն և Մոսկվայում էլ չկա դրա հեռանկարի հանդեպ որևէ շոշափելի ոգևորություն կամ ակտիվություն: Ինչպես նշեցի Լավրով-Չավուշօղլու հռոմյան հանդիպման առիթով, որ տեղի էր ունեցել օրերս,  Ռուսաստանը չի ցանկանում լինել հրապարակ բերված գաղափարի արգելակող, բայց նաև որևէ կերպ չի ցանկանում ստանձնել դրա իրացման համար որևէ պատասխանատվություն, այլ գերադասում է խաղալ երկու ձևաչափերի «միջև», փորձելով այդ խաղը վերածել իր առավելության, լավ պատկերացնելով նաև, որ «3+3»-ը լինելու է թուրք-ադրբեջանական առավելությունը և անգամ աքցանը ՌԴ հանդեպ: Այդ իրավիճակում Երևանը ևս փորձում է լինել խաղի մեջ, որքան կստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում