Հայաստանում արդեն իրականացվել է կորոնավիրուսի դեմ 817 հազարից ավելի պատվաստում, որի ծանրակշիռ մասը՝ դեռ միայն առաջին դեղաչափը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է առողջապահության նախարարը։
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստվել է շուրջ 254 հազար մարդ կամ չափահաս բնակչության 12 տոկոսը: